Անձեռուոտ լողորդը


 

Դժբախտ պատահարի արդյունքում ֆրանսիացի Ֆիլիպ Կրուազոնը մասնակի զրկվել է վերին ու ստորին վերջույթներից: Բայց խիզախ լողորդը որոշել է լողալով հաղթահարել մոլորակի 5 մայրցամաքների միջև եղած նեղուցները: Հաշմանդամին ուղեկցելու է արհեստավարժ լողորդ Առնո Շաշերին:

42-ամյա Կրուազոնն ասել է, թե կամենում է ապացուցել, որ նախկինի պես ինքն ունակ է դժվարություններ հաղթահարել և «բարեկամության կամուրջներ կապել մայրցամաքների միջև»` խորհրդանշորեն միացնելով դրանք:

Նա արդեն լողալով հատել է Լա-Մանշը, բայց այդ հաջողությունը, ըստ նրա` ընդամենը ամրապնդել է իր վճռականությունը` հաղթահարելու ջրային մյուս արգելքները:

Համամոլորակային լողի մեկնարկը կտրվի մայիսի առաջին շաբաթում. Կրուազոնն այդժամ կանցնի Պապուա-Նոր Գվինեայից մինչև Ինդոնեզիայի կղզիներից մեկը: Ամռանը նա ծրագրել է հաղթահարել Կարմիր ծովը` Ջիբլարթարի« ինչպես նաև Բերինգի նեղուցները: Եզրափակիչը կմեկնարկի 2012-ի օգոստոսին` Ռուսաստանից:

Լողորդը մրցասպարեզ չի ելնում, և նրա վճռականությունը պայմանական ինչ-որ միավորներով չի չափվելու: Իրականում նա ինքն իրեն ու մարդկանց ապացուցում է, որ կարևորը կամքն է, հոգու արիությունը: Իսկ հոգու արիության առջև խոնարհվում են բոլոր բարձունքները, ու տեղի կտան նաև ջրերը: