ՕՍԿԱՆՅԱՆԸ` ՆԱԽԱԳԱՀԱՑՈ՞Ւ


 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում, ասում են` լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Կուսակցությունն արդեն տրոհվում է երկու մասի` ծառուկյանականների և օսկանյանականների: Ինչպես պնդում են ոմանք` Օսկանյանին ու նրա կողմնակիցներին ուղղորդում է Ռոբերտ Քոչարյանը, ով կամենում է հզորացնել կուսակցությունը որպես քաղաքական ուժ և նպաստել, որպեսզի 2013 թվականին Վարդան Օսկանյանն առաջադրվի ՀՀ նախագահի թեկնածու: Իսկ ահա Գագիկ Ծառուկյանի համակիրները ցանկանում են պահպանել իրենց հարաբերությունները ՀՀԿ-ի հետ և վարել այն փոխզիջումային քաղաքականությունը, որը վարել են մինչև հիմա: Վարդան Օսկանյանն այժմ ամեն ինչ անում է, որպեսզի ընտրություններից հետո ստանձնի կուսակցության ղեկավարի պաշտոնը: Սա, ըստ որոշ դիտարկումների, հնարավորություն կտա մեծացնել կուսակցության հեղինակությունը եվրոպական կառույցներում: Այժմ արդեն նկատելի է, որ շատ բհկականներ թեքվում են դեպի Օսկանյանը: