ՀԱՄԲՈՒՅՐ


Մեզանում շատերը սխալ են արտասանում այս բառը` խորամուխ չլինելով բառակազմության մեջ: Իրականում այն բարդ բառ է` համ+բույր բաղադրիչներով: Բարեբախտաբար դրա իմաստն անշփոթելի է: Հո·ու ջերմության, երախտա·իտության, կարոտի, սիրո լավա·ույն արտահայտիչ համբույրի մասին հետաքրքիր փաստեր էլ կան: Դիցուք. Z Համբույրի ընթացքը ·իտական տերմինաբանությամբ ֆիլեմաթոլո·իա է: Z Ամուսնական հավատարմությունը համբույրով հաստատելու ավանդույթը սկզբնավորվել է Ռուսաստանում: Z Իտալական Ռեչիոնե քաղաքի ջրայ·ում անցկացվել է մարզական համբույրի առաջնություն: Մասնակից պատանիներից ու աղջիկներից շատերը մինչ առաջնությունը նույնիսկ իրար չէին էլ ճանաչել, բայց դա չի կաշկանդել նրանց` մրցանակային տեղեր ·րավել և բավականություն ստանալ: Z Իսկական, կրքոտ համբույրն ուղեղում նույն քիմիական ռեակցիաներն է հարուցում, որոնք առաջանում են պարաշյուտային թռիչքների և ատրճանակային հրաձ·ության ժամանակ: Z Հետխորհրդային 2 հանրապետությունների մի զույ· սեփական փորձով համոզվել է, որ Դուբայի փողոցներում ռոմանտիկ ժամադրությունը ֆինանսական մեծ կորուստներ կարող է պատճառել: 42-ամյա ուկրաինացին հենց փողոցում համբուրել է ուզբեկստանցի իր մտերմուհուն: Այն էլ` ոչ թե օրը ցերեկով, այլ երեկոյան: Բայց ի՞˜նչ տարբերություն. աչալուրջ ոստիկանությունը հո քնա՞ծ չէր: Եվ «փողոցային» այդ համբույրը սիրահարներին արժեցավ 1000-ական դոլար: Ոստիկանությունն արձանա·րեց, որ նախկին խորհրդային մարդիկ թույլ են տվել «հասարակական բարոյականությունը խաթարող ապօրինի արարք»: 2000 դոլարը քիչ էր, սիրահարները նաև 300 դոլար տու·անք վճարեցին, որովհետև մեկական կոկտեյլ էին խմել այնպիսի բարում, որն ալկոհոլային խմիչքների վաճառքի արտոնություն չուներ: Ա´յ էս մեկն, իսկապես անհասկանալի է. այցելուն ի՞նչ պարտավոր է կամ որտեղի՞ց կարող էր իմանալ` բարն արտոնա·իր ունի՞, թե՞ ոչ: Z Մոզամբիկում ·տնում են, որ «համբուրվելը նողկալի է»: Z Իտալիայի բոլոր քաղաքներում 1933 թվականից վարորդներն ու մեքենաների ուղևորները համբուրվելու իրավունք չունեն: Z Մինչև 31 ժամ 18 րոպե և 33 վայրկյան ձ·վել է իտալական Վիչենցա քաղաքում կայացած համբույրի մարաթոնի մասնակից երկու իտալացիների համբույրը: Սիրահար զույ·ն իրարից անջատվել է միայն այն ժամանակ, երբ տղամարդն իրեն վատ է զ·ացել: Նրան տեղափոխել են մոտակայքում հերթապահ «շտապ օ·նության» մեքենա և թթվածնի դիմակով ուշքի բերել: Բեռնատարի 37 տարեկան վարորդ Անդրեա Սարտին և նրա 30-ամյա ընկերուհի Աննա Չենն այդ մրցույթին մասնակցում էին` ·լխավոր մրցանակ 12.700 դոլարը շահելու հույսով: Ճիշտ այդքան ·ումար էր պետք նրանց` հարսանիքի համար: Մրցույթին մասնակցած մյուս երկու զույ·երից առաջինը 1 ժամից էլ քիչ է դիմացել, իսկ երկրորդ զույ·ը` 9 ժամից մի փոքր ավելի: Մարաթոնի ·լխավոր պայմաններն էին` համբույրի տևողության ընթացքում չընդունել սնունդ և ջուր, ինչպես նաև չհո·ալ բնական պահանջները: Z Հռոմեացիներն, ի նշան ողջույնի, համբուրում էին միմյանց աչքերը: Դա հակապատկերն է ռուսական այն նախանշանի, ըստ որի` աչքերը համբուրելը բաժանվելու նշան է: Z Մարդկանց 50 %¬ը կյանքում առաջին ան·ամ համբուրվում է 14 տարեկանում: Z Պլատոնի առաջադրած տեսությամբ` մարդն արտաքնապես նման է եղել ·նդի և ունեցել է 4 ձեռք, 4 ոտք և 2 ·լուխ: Այդ էակն իրենում մարմնավորել է և´ կնոջը, և´ տղամարդուն: Բայց մի ան·ամ Զևսը զայրացել է մարդու վրա և նրան բաժանել ի·ական և արական կեսերի: Պլատոնի կարծիքով` այդ կեսերը կրկին միավորվում են միայն համբույրի միջոցով: Z Համբույրը հակասթրեսային արդյունավետություն ունի. հան·ստացնում է նյարդերը, բարձրացնում տրամադրությունը: Z Նշանավոր ֆրանսիական համբույրն իր երկրում կոչվում է «հո·իների միաձուլում»: Համբույրին «մասնակցում» են ոչ միայն շուրթերը, այլ նաև լեզուն: Այս ձեռքբերումով չբավարարվելով, զ·ացմունքային ֆրանսիացիք մո·ոնել են այս համբույրի մեկ այլ տարատեսակ ևս` համբույր միայն լեզվով: Z Մարդկանց 66 տոկոսը համբուրվելու ժամանակ փակում է աչքերը: Մնացած 34 %¬ին հաճույք է պատճառում զու·ընկերոջ (կամ զու·ընկերուհու) դեմքի արտահայտությանը նայելը: Z 1981 թվականից համբույրի բնույթով զբաղվում է ՄԱԿ¬ին առընթեր Առողջապահության համաշխարհային կոմիտեն: