Գարշահոտը ձախողեց թռիչքը


 

Չէ, ինքնաթիռի նրբազգացությունը չէր պատճառը. պարզապես ուղևորներն ու օդանավի անձնակազմն ի վիճակի չէին դիմանալ այդ սուր գարշահոտին, որը չի անցնում ոչ մի օդափոխությունից: Այդ հոտն արձակողն էլ արևադարձային միրգ էր` դուրիան անունով, որը ուղևորներից մեկն անցյալ ուրբաթ Հյուսիսային Սումատրայի Մեդանա քաղաքից օդուղիով Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտա էր տեղափոխում: Չվերթը 1 ժամ հետաձգվել է` միրգ կոչվածն ուղեբեռից դուրս բերելու և օդանավարի օդը մաքրելու համար (հաղորդել է JΖkΖrtΖ Globe թերթի կայքը): Ուղևորներից 10-ն ընդհանրապես հրաժարվել է թռչել:

Սուր փշերով ծածկված դուրիանը (ինդոնեզերեն «դուրի» բառը թարգմանվում է «փուշ» (տատասկ): Այդ պտուղն աճում է ամբողջ Հարավ-Արևելյան Ասիայում, ուր համարվում է մրգերի թագուհի: Բայց բացառապես նրանց համար, ովքեր ունակ են դիմանալ դրա սարսափելի հոտին, որը մշտական է: Այդ հոտի պատճառով արգելված է դուրիանը վայելուչ հյուրանոցներ տանել ու նույնիսկ հասարակական տրանսպորտով տեղափոխել:

- Դեռևս չկտրված` այն արդեն վիրավորում է մարդկային հոտառությունը` ամենազարմանալի հոտերով: Այն միաժամանակ արձակում է և´ հոտած պանրի, և´ նեխած մստ հոտ,- 20-րդ դարասկզբին այդ միրգն այսպես է նկարագրել Բատավիայում (Ինդոնեզիայի մայրաքաղաքը` հոլանդական գաղութարարների ժամանակ) Ռուսական կայսրության հյուպատոս Մոդեստ Բակունիին:

Դուրիանը բնության հակասությունների համատեղում կարելի է համարել: Հենց նրանք, ովքեր տանել չեն կարողանում դրա հոտը, համը, նկարագրում են իսկապես արքայական:

- Նրանք, ովքեր համտեսել են պտուղը, հավաստիացնում են, որ դա այնքան հրաշալի համ ունի, որ գերազանցում է աշխարհի մյուս բոլոր մրգերին,- դեռևս 1599 թ. գրել է հոլանդացի ճանապարհորդ Լինսհոտենը: