«ԿԱԴԻԼԱԿ ՍԵՐՈԺԻՆ» ՄԵՔԵՆԱ ԵՆ ՆՎԻՐԵԼ


Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ավտոմեքենաների վաճառքի «Հոնդայ» սրահից, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, ձեռք է բերել «Հոնդայ Սոնատա» մակնիշի 5 ավտոմեքենա` յուրաքանչյուրի համար վճարելով 13 միլիոն 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ` 180 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ) և նվիրել վարչական շրջանների ղեկավարների: Ուշագրավն այն է, որ այս քայլը բացատրվել է այսպես. մեքենաներ են ստացել ամենանվիրված և լավ աշխատող «թաղապետերը»: Նրանց մեջ առանձնապես ընդգծվել է Շենգավիթի թաղապետը, ում գործունեությունից, մեղմ ասած, այնքան էլ գոհ չեն վարչական շրջանի բնակիչները: