«ՔՈԹՈՆ» ՀՐԱԺԱՐՎԵՑ


 

Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը ևս մտադրվել է «մեծահոգաբար» չառաջադրվել առաջիկա ընտրություններում և քաղաքապետի աթոռը զիջել իր եղբորը` Միշային: Երկրի իշխանությունները դժգոհ են Ղարաքեշիշյանից, հատկապես դժգոհ է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով կամենում է ունենալ նոր համայնքապետեր, նոր մարդիկ` ընդունելի հանրության համար: Իսկ «Քոթոն» նրանցից է, ում ոչ միայն քաղաքում չեն սիրում, այլև բավական շատ են այն քրեական պատմությունները, որոնց մեջ ներգրավված է եղել քաղաքապետը:

Բայց Սարգիս Ղարաքեշիշյանն էլ իր «մարտավարությունն» է մշակել` հեռանալով պաշտոնից, պահպանել իր լծակները, այն սեփականությունը, որը ձեռք է բերել այս տարիների ընթացքում: Հենց դրա համար էլ կամենում է իշխանությունը Ստեփանավանում «փոխանցել» եղբորը…