Սոցծառայությունը` դարդին դարման Կաջակցվենք նոր կարգով


Սոցիալական ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը Հայաստանում հիմք է դնելու սոցիալական ծառայությունների նոր որակի£ Բազմավեկտոր, բազմաբովանդակ, սոցիալական բազմաթիվ խնդիրների ներառմամբ ծառայություն. այսպիսին է քաղաքակիրթ երկրներում իրականացվող սոցիալական աջակցության ուղղվածութ յունը£ Այս է նաև մեր ճանապարհը դեպի սոցիալական պետություն, դեպի Եվրամիություն£ Ե՞րբ կհասնի Հայաստանը Եվրամիություն և ե՞րբ կդառնա սոցիալական պետություն, այնպիսին, ինչպիսին այս ճանապարհով ընթացող երկրներն են, դժվար է ասել£ Սակայն պարզ է, որ «հեռու է մինչև Եվրամիություն մեր ճամփան»£ Եթե սոցիալական պետության երանելի կարգավիճակին հասած երկրներում հազար ու մի տեխնոլոգիաներ, մեխանիզմներ ու ծրագրեր են գործում` հասարակութ յան սոցիալական աջակցության իրականացման և անընդմեջ կատարելագործման ուղղությամբ, ապա Հայաստանում մեր ունեցած¬չունեցածը մի «Փարոս» համակարգ է, որ ոչ միայն չի շահել հասարակության վստահությունը, այլև, ինչպես նշում է ՀՀ սոցապ փոխնախարար Ֆ. Բերիկյանը, կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում£ Իսկ դա նշանակում է պետության սոցիալականացման հետընթաց£ Քանզի` «փող տուր, նպաստառու դարձիր» արատավոր, բայց լավ էլ արմատավորված գործելաոճը միայն խարխլել կարող է հասարակության սոցիալականացման հիմքերը£ Հասցեականութ յունը համարժեք չի տրվում քաղաքացու սոցիալական վիճակին, և տեղերն ու դերերը, ինչպես ասում են, փոխվում են. աղքատը հարուստ է, հարուստը` աղքատ£ Ի՞նչ կփոխի նոր կարգը մինչ այժմ եղած` գրված ու չգրված կարգերում£ Իսկ գուցե այն գալիս է ընդամենը լրացնելու մինչև այժմ ընդունված և առաջիկայում ընդունվելիք թվով 15 որոշումների շա՞րքը£ Տխուր է և տխուր կլինի, իհարկե£ Նախարարության սոցիալական աջակցության բաժնի պետ Աստղիկ Մինասյանը փորձում է փարատել այս կանխատեսման տխուր տպավորությունը. «Բնակչության վստահությունը ոչ միայն սոցծառայությունների նկատմամբ է պակաս, այլ շատ այլ կառույցների»£ Ըստ նրա, վստահության ավելացման հույս կա` «Սոցիալական աշխատողի էթիկայի կանոնների հաստատում»` միջազգային փորձի ուսումնասիրմամբ£ Իսկ այժմ կփորձեն առաջնորդվել մեկ այլ ուսումնասիրության արդյունքներով£ Անկախ կազմակերպությունների կողմից անցկացված հետազոտությունները կհամեմատվեն` պարզելու համար, թե սոցծառայությունների աշխատանքից դժգոհությունները աճի ինչպիսի՞ դինամիկա ունեն£ Եթե աճը զգալի լինի, ուրեմն պետք է լրջորեն զբաղվել ծառայությունների մատչելիության բարելավմամբ£

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ