Ինչից են վախենում նշանավոր մարդիկ


* Հետախուզության դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Գուվերը սաստիկ վախենում էր մանրէներից: Այնքան էր սարսափում, որ հրամայել էր իր գրասենյակում հատուկ ուլտրամանուշակագույն լուսավորություն անցկացնել` մտածելով, թե դա սպանում է բացիլներն ու մանրէները: Նա հատուկ օգնականներ ուներ, որոնց պարտականությունը ճանճեր սպանելն էր: Գուվերը հետևողականորեն խուսափում էր ձեռքսեղմումներից: * Գերմանուհի կինոաստղ Մառլեն Դիտրիխը նույնպես վախեցել է մանրէներից և միշտ բժշկական սպիրտ է պատրաստ պահել` զուգարանակոնքի նստելատեղը ախտահանելու համար: * Հռչակավոր ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին նախընտրել է լռությունն ու խավարը: Բայց հատկապես խավարն է սարսափեցնում Մադոնային ու Քիան Ռիվզին: * Իգական սեռի մեծ երկրպագու Ռիչարդ Գիրի համար անտանելի է, երբ կանայք մաքրում են բնակատեղերը, ավլում են հատակը կամ մայթերը: Փոշու հանդեպ նա խորը ալերգիա ունի: Նրա մասին այսպիսի հումոր կա տարածված. «Եթե չեք ցանկանում, որ Ռիչարդ Գիրն այցելի ձեզ, մուտքի մոտ ցուցանակ կախեք. «Շենքում մաքրման աշխատանքներ են»: * Շոն Քոներին կամ հանրահռչակ Ջեյմս Բոնդին սարսափեցնում է լուսաֆորի կարմիր լույսը. այն տեսնելով, միանգամից սառչում են նրա ձեռքերը, և տենդագին դողը պարուրում է նրան: * Շարոն Սթոունը հեռուստացույց չի միացնում` երբ սենյակում մենակ է լինում: Նրան թվում է, թե հեռուստացույցն ամեն վայրկյան կարող է պայթել: * Կոլին Ֆարելլը չի° վախենում կեսգիշերին Անջելինա Ջոլլի հյուրանոցային համարի դուռ թակել: Մոլի այս ծխողը նույնիսկ թոքերի քաղցկեղից չի զգուշանում, ոչ էլ օձերից է վախենում: Բայց քրտինքը պատում է նրա մարմինը` ինքնաթիռով թռչելու մասին անգամ մտածելուց: Նա միայնակ երբեք չի ճամփորդում: Ի դեպ, ինքնաթիռով թռչելը սարսափ է նաև Ջենիֆեր Էնիսթոնի և Վուպի Հոլդբերգի համար: * Արնախում հոգեգեշերի կործանիչ Սառա Միշել Հելլարը տանել չի կարող գերեզմանատները: Նկարահանումներից մեկի ժամանակ նույնիսկ ստիպված են եղել արհեստական գերեզմանատուն սարքել` նրան չսարսափեցնելու համար: * Մեթյու Մաքքոնեխին կարող է միայնակ քայլել անապատով կամ լաստանավով անցնել Ամազոնը: Բայց.. նա փախչում է պտտվող դռներից և մութ թունելներից: * Նիկոլ Քիդմանը սարսափում է… թիթեռներից: Ֆրանսիան սատարում է Սարկոզի-կրտսերին Անցյալ շաբաթ, ընդդեմ Նիկոլ Սարկոզիի տնտեսական բարեփոխումների, բողոքի ցույցերից հետո, Ֆրանսիայի նախագահի որդին որոշեց ապացուցել, որ ոչ բոլոր երիտասարդներն են ձախակողմյան շարժման կողմնակից և ոչ բոլորն են դեմ հոր բարեփոխումներին: Վերջին շրջանում իրենց բարեփոխիչ Նախագահի հանդեպ համակրանքը կորցրած ֆրանսիացիները տեղի տվեցին նրա ավագ որդու` Ժանի հմայքի առջև: Հմայիչ ժպիտով շիկահեր պատանին, պարզվում է, հորից նաև քաղաքական պատվախնդրություն է ժառանգել և արտիստական իր ձիրքով հիմա «դերակատարում» է «Գահաժառանգի ձևավորումը» չգրված դրամայում: Սկզբում նա «Երիտասարդ հինգշաբթիներ» անվամբ սրճարանային հանդիպումների հրավիրեց երիտասարդներին` նրանց հնարավորություն տալով հանդիպել կառավարության ղեկավարների և անվանի այլ մարդկանց հետ: - Նպատակը երիտասարդությանն ապացուցելն էր, որ իրենք էլ կարող են մասնակցել քաղաքականությանը,- ասել է նա: Այնպես որ, Նիկոլ Սակոզիի առաջին ամուսնությունից ծնված ժառանգն արդեն իսկ իր համար հող է նախապատրաստել` ճանաչված քաղաքագետ դառնալու: Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Ժանի մասին ասում են, որ նա հոր բարելավված պատճենն է: Նրա քաղաքական հակումներն արդեն ակնհայտ են, և այդպես շարունակելու դեպքում` ավագ Սարկոզին կարող է խորհուրդներ խնդրել հարազատ որդուց: