«Առաջնորդությունը զինված ուժերում»


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` դիվանագիտական առաքելութ յունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Կապինոսին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ցուցաբերած փորձագիտական աջակցության համար, որի արդյունքում փոփոխություններ են նախատեսվում ՀՀ զինված ուժերի Կարգապահական կանոնագրքում, ռազմակրթական ծրագրերում ներդրվել է «Առաջնորդությունը զինված ուժերում» դասընթացը, իսկ առաջիկայում ներդրվելու է նաև «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացը: ԵԱՀԿ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև վերջին տարիների արդյունավետ համագործակցության մեջ ունեցած ավանդի համար նախարար Օհանյանը դեսպան Կապինոսին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով: