Հա՞ որ...


ԾԽԵԼՈՒ դեմ պայքարի` հավերժական թվացող գործում շրջադարձ է տեղի ունեցել£ Գործադիրի վերջին նիստերից մեկում որոշվել է անցում կատարել հարկման առավել արդյունավետ համակարգի, ինչն անխուսափելի է դարձնելու կտրուկ գնաճը նաև այս ապրանքատեսակի համար£ Մինչ այդ, սակայն, նշենք, որ մեր հանրապետությունը ծխող ազգաբնակչության տոկոսով աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում, և հայտնի չէ, թե արատավոր երևույթի դեմ մինչև հիմա տարված գրեթե աննկատ պայքարը եթե ընդհանրապես բացակայեր, ապա սարսափազդու տոկոսն ավելի՞ կաճեր, թե՞ այն արդեն վաղուց անգերազանցելի է£ ԳՆԱՃԻ կամ ծխախոտը նույնպես գրեթե անմատչելի ապրանքատեսակների շարքը խցկելու եղանակով դժվար է պատկերացնել, թե ինչ արդյունքներ կգրանցվեն£ Այսուհանդերձ, արդեն հայտնի է` թե° տեղական, թե° ներկրվող տեսականու 1.000 հատ ֆիլտրով գլանակի համար պետությանը վճարվելու է 5.000, առանց ֆիլտրի ծխախոտի դեպքում` 1.400 դրամ£ Համապատասխան օրինագիծ գործադիրը խորհրդարանին է ներկայացրել դեռևս նախորդ տարեվերջին, սակայն նախագծի քննարկումը շարունակաբար հետաձգվել է£ Այսքանով հանդերձ` գնաճը խթանող խայծն արդեն լայնորեն է շրջանառվում, և թանկացումները մինչև 2014 թվականը տեղի են ունենալու աստիճանաբար, իսկ նշված ժամկետից հետո անցումն ավելի կտրուկ բնույթ է ունենալու£ ՄԻԳՈՒՑԵ մինչև հիմա մեր սպառողներն իսկապես մատչելի գներով են ծխախոտի տեսականին սպառել£ Այնուամենայնիվ, մի բան պարզ է. ներկրողներն ու տեղական արտադրողներն իրենց եկամուտներից չեն դժգոհել£ Պետք է որ պետությունն էլ ի°ր հերթին գոհ լիներ սեփական հարկային մասնաբաժնից, քանի որ խոշոր հարկատուների առաջին¬երկրորդ տասնյակում այս ապրանքատեսակի իրացմամբ զբաղվող ընկերությունները մշտապես իրենց կայուն և անփոփոխ տեղերն են ունենալու ու մինչև հիմա պետբյուջեին բավական կլորիկ գումարներ են վճարել£ Եվ ուրեմն ո՞րն է խնդիրը. 1000-1500 դրամ արժենալու դեպքում ծխախոտի սպառումը, բնականաբար, զգալի անկում կարձանագրի£ Եթե հաշվի առնենք, որ դա ծխելու դեմ պայքարի բոլորովին էլ արդարացի տարբերակ չէ, միևնույն է, այս հարցում գործադիրի տրամադրվածությունը կարծեք թե անհնար է փոխել£ Պարզ է նաև, որ նորարարությունից ամենաուղիղ հարվածը կայացած համարվող տեղական արտադրությունն է կրելու, քանի որ արտահանման մասին խոսելը բացարձակապես ավելորդ է դառնալու£ Այսինքն, ներկրողների հետ թեժանալիք մրցակցության պայմաններում հայաստանյան ընկերությունները ստիպված են լինելու միայն ներքին շուկայում որոշակի տեղ պահպանելու ուղղությամբ պայքարել£ ԻՍԿ հիմա վերադառնանք արհեստական գնաճի ինքնահնար սցենարին. մի՞թե սպառման ծավալների շեշտակի անկումն ու տեղական արտադրանքի արտահանման բացառումն ավելացնելու է բյուջետային վճարումները… Ավելի հավանական է, որ ներկայիս վճարաչափերն էլ այլևս հնարավոր չլինի պահպանել£ Եվ ամենակարևորը.ի՞նչ կապ ունի այս ամենը ծխելու դեմ պայքարի, առավել ևս այդ ուղղությամբ գործնական քայլ անելու անհասկանալի խոստումների հետ£