ՀՈՒՄՈՐ


***

Մարդկանց խանգարեք, որ ձեր մասին մտածեն այն, ինչ ուզում են: Դա կարող է սփոփանք լինել նրանց համար:

***

Եթե չունեք որևէ խնդիր, ստուգեք ձեր զարկերակը. գուցե այն այլևս չի՞ բաբախում:

***

- Բժիշկ, ես անհաջողակ եմ,- հոգեթերապևտին գանգատվում է այցելուն:

- Ինձ վճարելու միջոցներ ունեցող մարդը չի´ կարող անհաջողակ լինել:

***

- Ողջո´ւյն: Ի՞նչ ես անում:

- Փորձում եմ հաջողակ մարդու տեսք ընդունել:

***

- Ինչի՞ց է, որ հոգեբույժները միշտ բարեհամբույր են իրենց հիվանդների հետ:

- Նրանք լավ գիտեն, որ իրենց հիվանդները քրեական պատասխանատվության չեն ենթարկվում:

***

Եթե տղամարդը երբեք չի խաբում իր կնոջը, ուրեմն թքած ունի նրա զգացմունքների վրա:

***

Անքնությունը հարուստ երևակայության վարձավճարն է:

***

Ամուսինը տուն է գալիս, տեսնում է` կինը տանը չէ: Հանկարծ սառնարանում կնոջ գրությունն է գտնում.

- Ես գնում եմ հոգեբանի մոտ. ընթրիքը լվացքի մեքենայի մեջ է:

***

- Բժիշկ, ինչո՞ւ եք ձեր սեղանի վրա միշտ հողաթափ պահում:

- Գիտե՞ք, իմ որոշ հիվանդների գլխում խավարասերներ են վխտում:

***

Ոմանց կորցնելը երբեմն լավագույն ձեռքբերումն է:

***

Ծուլությունը փրկում է պայքարելու ճիգերից:

***

Հիմնականում երկու զգացմունք է թունավորում մեր կյանքը` ստախոսությունն ու ազնվությունը: