Չեն վստահում


 

Քաղաքագիտական շրջանակների տվյալների համաձայն, փորձագիտական մակարդակով Հայաստանի քաղաքացիների շրջանակներում կատարված ու չհրապարակված ուսումնասիրությունների ու հարցումների արդյունքները վկայում են, որ հասարակության 80 տոկոսը չի հավատում, որ ընդդիմության իշխանության գալով իր կյանքում դրական առումով ինչ-որ բան կփոխվի: Նույն աղբյուրները փաստում են, որ նաև դրա պատճառով է, որ մեր երկրից արտագաղթն անցյալ տարի 45 տոկոսով գերազանցել է նախորդ տարիներին: Մարդիկ լքում են երկիրը` այլևս հույս ու ակնկալիքներ չունենալով ոչ միայն իշխանություններից, այլ նաև ընդդիմությունից: Ըստ երևույթին, ընդդիմությունից հիասթափությունը նաև հասարակության ունեցած դառը փորձի հետևանք է: 88-ի համազգային շարժման արդյունքում այն ժամանակ իշխանություններին ընդդիմություն համարվող նորաստեղծ քաղաքական ուժը երկրի ապագայի համար պատասխանատվությունն ստանձնելով` ոչ միայն չվերացրեց երկրում առկա արատները, այլ ավելի խորացրեց դրանք: Ստեղծեց նոր ու ավելի անտանելի պայմաններ, անլուծելի խնդիրներ` կյանքի անբաժան ուղեկիցները դարձնելով գործազրկությունը և ամեն օր խորացող սոցիալական անհավասարությունն, ու անարդարությունը: