ԶՈՐԱԿՈՉ. մեկնարկ


Արցախյան գոյամարտում ծնված ու հաղթանակած մեր բանակի ղեկավարությունը, նախարար Սեյրան Օհանյանի առաջնորդությամբ, խաղաղության ընձեռած հնարավո րությունն օգտագործում է` ոչ միայն զինծառայողների մարտունակությունը բարձրացնելու, այլև նրանց սոցիալական հոգսերը թեթևացնելու: Հայ սպան նաև հոգատարություն զգա, իսկ զինվորը պետք է համոզվի, որ պահանջկոտությունն ուղեկցվում է գնահատանքով: Պաշտպանության համակարգում աշխատանքների թափանցիկությունը լրացուցիչ հավաստիք է` համակարգված հետևողականության: Իսկ առարկայական համագործակ ցությունը` բանակին, զինվորականությանն առնչվող կառույցների հետ, լավագույն վկայությունն ու առհավատչյան է, որ Զինված ուժերում յուրաքանչյուր ձեռքբերում նոր ձեռնարկումների խթան է միայն: Եվ ժամանակի թելադրանքով ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը գործնական հանդիպումների է հրավիրում Հայոց Բանակի հզորացմամբ մտահոգ, նրա հզորացմանը նպաստելու ներունակ մարդկանց: Նույն նպատակաուղղվածությամբ էր նաև հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցությունը, որի ընթացքում ամփոփվեցին 2008թ. աշնանային զորակոչի արդյունքները, քննարկվեցին և առաջադրվեցին խնդիրներ, որոնք առնչվում էին 2009թ. գարնանային զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը: Խորհրդակցությանը, որը վարում էր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հրավիրվել էին նաև պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային բոլոր զինկոմներն ու զինկոմիսարիատների համապատասխան բաժանմունքների պետեր, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ և զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ: Հաշվետու իր զեկույցում խոսելով 2008թ. աշնանային զորակոչի արդյունքների և 2009թ. գարնանային զորակոչի խնդիրների մասին, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ընդգծեց զորակոչի թե դրական դրսևորումները և թե որոշակի բացթողումները: Գլխավոր շտաբի պետն անդրադարձավ զորակոչվածների թվաքանակին, նրանց կրթական մակարդակի վերլուծությանը, որպես մասնագետներ զորակոչվածների, զինկոմիսարիատների ու բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին: Աշնանային զորակոչի ընթացքում կենտրոնական բժշկական և հանրապետական հավաքակայանի բուժհանձնաժողովների կատարած աշխատանքների արդյունքները ներկայացրեց ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Արտաշես Փարսադանյանը: Զորակոչի խնդիրների և կատարված աշխատանքների մասին ելույթներով ու զեկույցներով հանդես եկան նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանը և ուրիշներ: Հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ ներկայացրեց զորակոչից խուսափելու համար հարուցված քրեական գործերի և հետախուզվող ների թվաքանակը: Այնուհետև զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունենալու համար զինկոմիսարիատների մի շարք ներկայացուցիչներ, զինծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով: «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, «Վազգեն Սարգսյան» մեդալով` երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը: Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետներ Սուրեն Խաչատրյանին, Վարդգես Մաթևոսյանին, Կովալենկո Շահգելդյանին և Նվեր Պողոսյանին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնեց խորհրդանշական նվերներ: Սևանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Տիգրան ԱԹԱՅԱՆԻ հետ մեր զրույցը նույնպես զորակոչային և միջզորակոչային ժամանակահատվածներում տարվող աշխատանքների մասին է. - Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, և° զորակոչային միջոցառումների նախապատրաստման, և° զորակոչի անցկացման ժամանակ նվազել են խուսափողների թիվը: Սա միայն ես չեմ ասում. երևույթը բավականին նվազել է վերջին տարիների զորակոչերի ընթացքում, ինչը ողջունելի է: Զորակոչից հետո խուսափողների թիվը ներկայացնում ենք տեղի դատախազություն, և թվահաշվարկային վերլուծությունը փաստում է, որ նվազել է խուսափողների թիվը: Ի դեպ` համեմատաբար ավելացել են վերադարձողները: Այսօր այլ խնդիր կա. 2008-ի արդյունքներն ամփոփելիս (նաև նախորդ տարիների) արձանագրել ենք, որ համեմատաբար ավելի շատ են առողջական խնդիրներ ունեցողները: Հատկապես 88-ից հետո ծնվածներն, իսկապես, ունեն լուրջ խնդիրներ: Երբ 16 տարին լրացածների կցագրում ենք կատարում, փորձում ենք ավելի ուշադիր լինել, որովհետև որքան կարևոր է թվաքանակի ապահովումը, նույնքան գերխնդիր է առողջ զինվոր ունենալը: - Թյուր կարծիք կա, թե զինկոմիսարիատը միայն զորակոչելու համար է. մինչդեռ Ձեր աշխատանքներն ավելի ընդգրկուն են: Այսինքն` սոսկ հավաքչական օղակ չէ զինկոմիսարիատը. մի փոքր մանրամասնեք, խնդրում եմ: - Այո, մեր աշխատանքը միայն զորակոչով չի սահմանափակվում: Զինկոմիսարիատի առաջնահերթ նպատակը նաև զորահավաքային միջոցառումներն են: Ասեմ, որ նախատեսել ու իրականացնում ենք տարբեր միջոցառումներ: Դրանք կարող են լինել ռազմահայրենասիրական, ասենք` հանդիպումներ զինակոչիկների և նրանց ծնողների հետ` հատկապես նախապատրաստական շրջանում: 16-18 տարեկան երիտասարդների հետ լուրջ աշխատանք ենք տանում, և ինչ խոսք, արդյունքն ակնհայտ է: Մեր առաջադրանքն այն է նաև, որ քաղաքացու պարտականությունը չի սահմանափակվում, չի ավարտվում միայն երկամյա պարտադիր ծառայությամբ հայրենիքի պարտքը տալով: Այսօր ամեն ոք պետք է գիտակցի, որ զինկոմիսարիատի յուրաքանչյուր կանչի ժամանակ պետք է ներկայանա: Նա բանակում ստանում է համապատասխան գիտելիք, և անհրաժեշտության դեպքում իրավունք ունենք կանչելու` որոշակի միջոցառումներ իրականացնելիս: Սևանի, և ընդհանրապես, բոլոր մարզերի բնակիչները պետք է իմանան, որ յուրաքանչյուր կանչի ժամանակ երիտասարդը պետք է ներկայանա զինկոմիսարիատ` որոշակի առաջադրանքներ կատարելու. դա է խնդիրը… Պետք է նկատի ունենալ նաև, որ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակն այդքան էլ կայուն չէ: Բայց հայրենիքի պաշտպանության խնդիրը գիտակցության մեջ պետք է ամրանա: Այս ուղղությամբ համապատասխան աշխատանք ներ են տարվում: Մեր գործելաոճի հաջողությունը նաև սեփական օրինակով ապացուցելն է` վստահություն ներշնչելով մեր բնակչությանը: Անշուշտ, հերթական զորակոչը, ինչպես նախորդները, լինելու է ճիշտ ու հետևողական` պատվով կատարելով առաջադրանքը:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ