«Հայ զինվորի կյանքն ու առողջությունը վստահելի ձեռքերում է»


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում մասնակցել են ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին «լեյտենանտ» սպայական կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը: Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին շնորհավորելով սպայական կոչում ստանալու կապակցությամբ` Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. - Նայելով ձեզ` կարող ենք համոզմունք հայտնել, որ Հայոց բանակ զորակոչվող երիտասարդը վստահությամբ է իր պարտքը կատարելու Հայրենիքի հանդեպ, քանզի նրա առողջության համար հոգ են տանելու ձեր պես գրագետ բժիշկները: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում փաստել է, որ հանձին ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ-սպաների` հայ զինվորի կյանքն ու առողջությունը վստահելի ձեռքերում է: