Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


«Ես կերազեի իմ ենթակայության տակ այնպիսի զինվորներ ունենալ, ինչպիսիք հայ խաղաղապահներն են»,- ասել է գեներալ Քեյը Միջազգային անվտանգությանն իր մասնակցությունը բերելու մասին Հայաստանի ղեկավարությունը հայտարարել էր դեռևս 2000թ., առաջնորդվելով այն սկզբունքով, որ միջազգային ասպարեզում մեր երկիրը չպետք է լինի միայն անվտանգության սպառող, այլև իր հաստատուն ներդրումը պետք է ունենա համաշխարհային անվտանգության գործընթացներում: Եվ ահա 2001թ. հուլիսին ՄԱԿ-ի կենտրոնակայանում` Նյու Յորքում ստորագրվեց խաղաղապահ գործողությունների համակարգին Հայաստանի միանալու հուշագիրը և նույն տարում մեր զինված ուժերի կազմում ձևավորվեց 3 դասակից բաղկացած 12-րդ խաղաղապահ գումարտակը: Հերթափոխից հերթափոխ թե° Կոսովոյում և թե Իրաքում հայ խաղաղապահները կատարելագործեցին իրենց գիտելիքները, ունակություններն ու կարողությունները, հարստացրին փորձը` աչքի ընկնելով մարտունակությամբ և կամային հատկանիշներով` միաժամանակ ձեռք բերելով նաև վստահելի գործընկերոջ համբավ: Եվ պատահական չէ, որ նրանք իրենց գործունեության ընթացքում ցուցաբերած մարդասիրության և բարձր պատրաստվածության համար բազմիցս արժանացել են ԱՄՆ-ի, Լեհական ու Հունական, ինչպես նաև ՀՀ ՊՆ հրամանատարության խրախուսանքին ու բարձր գնահատականներին: Խաղաղապահների պարգևատրման հերթական արարողությանը մասնակցում էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Կնոթհեն, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր: Ողջունելով և շնորհավորելով բրիգադի անձնակազմին` Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանի, ԱՄՆ-ի և Լեհաստանի կառավարությունների կողմից հանձնված պարգևները փաստում են, որ մեր զինծառայողները միջազգային առաքելություններ իրականացնելիս բարձր պատասխանատվությամբ և բարեխղճորեն են կատարել իրենց առջև դրված խնդիրները: - Հայ խաղաղապահներն առանձնահատուկ են իրենց պարտականությունները կատարելիս. դրսևորում են նվիրվածություն և արհեստավարժություն,- իր ելույթում մեր տղաներին այսպիսի գնահատական տվեց Թոդ Բանթինգը: Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրուցելիս պատմել է, որ երբ ինքը Կոսովոյում էր, ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչ գեներալ Քեյն ասել է, թե կերազեր իր ենթակայության տակ այնպիսի զինվորներ ունենալ, ինչպիսիք հայ խաղաղապահներն են: Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինիին: Ս. Օհանյանը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-իտալական համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում: Ընդգծելով Իտալիայի` որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկի հետ համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ մեր երկիրը խրախուսում է Եվրամիության հետ համագործակցության խթանման նախաձեռնությունները, մասնավորապես` Եվրոպական հարևանության և Արևելյան գործընկերության ծրագրերը: Անդրադառնալով պաշտպանական բնագավառում հայ-իտալական համագործակցությանը, Ս. Օհանյանը հույս է հայտնել, որ այն կշարունակի զարգանալ ռազմական կրթության, խաղաղապահության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում: Հայաստան կատարած այցի շրջանակում ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնա կաբերդ հուշահամալիր, հարգանքի տուրք է մատուցել եղեռնի միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին: