ՊԵՏԱԿԱ՞Ն ԼՈՏՈ


Ֆինանսների նախարարությունն առաջիկայում պայմանագիր է կնքելու մասնավոր մի ընկերության հետ, որից հետո հաջորդ տարեսկզբից Հայաստանում սկսելու է գործել «Պետական լոտո» ՓԲԸ¬ն: Աշխարհի բազմաթիվ երկրներում վաղուց է տարածված պետության կողմից նման վիճակախաղի կազմակերպումը, և այն մեծ վստահությամբ է ընդունվում բնակչության կողմից: Ավելին, դատելով փորձից` շահելու հավանականությունն ու գումարի չափն այս պարագայում ավելի մեծ են: Պետական լոտոյի 50 տոկոս բաժնեմասը պատկանելու է կառավարությանը: Մոտավոր հաշվարկներով` միայն հաջորդ տարվա ընթացքում վիճակախաղից ստացվելիք եկամուտների շնորհիվ պետբյուջեի մուտքերը կավելանան 2, իսկ 2013¬ին` 7 միլիարդ դրամով: