ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ Հայաստանի 3¬րդ հանրապետության ստեղծման օրից Վլադիմիր Սերգեյի ԳԱՍՊԱՐՅԱՆԸ մեր անկախ պետականությունը կերտող այն անհատներից է, ով անդուլ իր աշխատանքով մշտապես նպաստել է մեր երկրի կայացմանը` անհաշտ պայքար մղելով պետականության հիմքերը խարխլող երևույթների դեմ: Նրա հարուստ կենսագրությունը, պետական պարգևները և իր հետ աշխատած մարդկանց ու նրան ճանաչողների վստահությունը լավագույն գնահատանքն են Գեներալ-լեյտենանտի անբասիր նկարագրի: Երեկ խմբագրություն այցելած մի քաղաքացի, նշանակման լուրն առնելով` բացականչեց. - Նա կարդարացնի բոլորի ու բոլոր հույսերը, բայց իր համար շատ դժվար է լինելու: Հետո ինքն իրեն լրացրեց. - Վլադիմիր Գասպարյանը դժվարություններից վախեցող չէ: Սիրելի Գեներալ. կիսելով այս կարծիքը, մենք նաև հպարտ ենք, որ հզորացման և ժողովրդի հավատը շահելու կարիք զգացող ոստիկանական համակարգի կառավարումը վստահվում է հատկապես Ձեզ: Ու այդ վստահությունը պատահական չէ, ոչ էլ մանավանդ` կարճ ժամանակահատվածում կայացված որոշում: Մաղթում ենք բազմապատիկ եռանդ, արևշատություն և բոլոր դժվարությունները հաղթահարելու մեծագույն կամք: Ձեզ հետ համագործակությունը շարունակելու պատրաստակամությամբ` «ԱՎԱՆԳԱՐԴ»