«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ» առաջնորդի կուսակցություն չէ»


Երկրի կայունացման և անվտանգության պատասխանատվությունը ստանձնած ազգային պահպանողական կուսակցությունն իր հերթական համագումարում ոչ միայն ներկայացնում էր կատարված աշխատանքները, այլև նախանշում այն անելիքները, որոնք նույնպես ձգտելու է իրականացնել£ Հարկ է ընդգծել, որ երկրի առաջատար քաղաքական ուժի համագումարում ևս առաջնահերթվում էր ոչ թե սոսկ կուսակցական, այլ` համահայաստանյան, ինչու չէ` նաև համահայկական խնդիրները£ Եվ ինչպես ընդգծեց Սերժ Սարգսյանն իր ելույթում. «…Կուսակցությունը պետք է դառնա այն Հայաստանի մոդելը, որն ուզում ենք կառուցել: Նման կուսակցության հեղինակությունն անվիճարկելի է, հզորությունն` անկասելի, իսկ հաղթանակը` դրականորեն փոխվող Հայաստանը: Հանրապետական կուսակցությունն ըստ էության հայկական վերականգնված պետականության հիմնասյունն է: Ու որքան առողջ լինի այդ հիմնասյունը, այնքան առողջ կլինի պետականությունը, որքան ժամանակի հետ համաքայլ լինի կուսակցությունը, այնքան արդիական հասարակություն կունենանք»: Համագումարում ելույթ ունեցողների խոսքերում, առանձին զրույցներում էլ գերիշխողը հավատն էր կուսակցության հանդեպ£ Նույնիսկ այլ կուսակցությունների ներկայացուցիչները փաստում ու կարևորում էին «Հանրապետական»¬ի հաստատակամությունը` երկիրն առաջ մղելու համար հնարավորինն անելու վճռականությամբ£ Այս առումով բնութագրական էր Հանրապետության և ՀՀԿ նախագահի անմիջականությունը. - Հանրապետականը» առաջնորդի կուսակցություն չէ: Հանրապետականը Սերժ Սարգսյանինը չէ, Սերժ Սարգսյանը պարզապես հանրապետական է: Վստահաբար ասում եմ, որ սա երկրի զարգացման համար կարևորագույն ազդակ է: Իշխանության մեջ սեփական դերի ընկալման ազդակ է այսօրվա և վաղվա իշխանավորի համար: Եվ եթե սա ինչ-որ տեղ էլ այսօր դեռ չի ընկալվում, վաղն անհրաժեշտաբար արմատավորվելու է: Ասված է` եթե ուզում ես մի բան փոխել շուրջդ, պետք է սկսես քեզնից: «Հանրապետական» կուսակցությունը քաղաքական առաջնորդից պետք է վերածվի հասարակական-քաղաքական առաջնորդի: Ամենաօրինակելին հենց առաջնորդող ուժը պետք է լինի, որ երկիրը տանի առաջ ու վերև»: Ռուբեն ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ - Փաստ է, որ մեր կուսակցությունը ներկայացված է ժողովրդի բոլոր խավերում և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում£ «Հանրապետական»¬ը գաղտնի և գլխիկոր չի գործում, այլ բացահայտ է հանդես գալիս իր բոլոր նախաձեռնություններով, կառույցներով, կուսակցականներով£ Ներկայանում է առօրյա կյանքում` քաղաքական-հասարակական, տնտեսական, ձեռնարկա տիրական, սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական գործունեությամբ£ Միաժամանակ, մենք խիստ նախանձախնդիր ենք մեր երկրի գաղափարական բարոյաշունչ և ոգեղեն մթնոլորտի պահպանման գործում£ Կուսակցության գործունեության մեջ քայլերը եղել են հավասարակշռված ու հանդարտ` որպես հերթական ծրագրված քաղաքական գործընթաց£ Մենք առաջ չենք մղվել զգացմունքային կամ ամբոխավարական մոտեցումներով, որովհետև գիտակցել ենք, որ պետք է լինենք կայուն քաղաքական ուժ` մեր հետ միասին առաջ տանելով նաև մեր երկրի կուսակցական և քաղաքական համակարգի կայացման ու զարգացման գործընթացները£ Հիմնադրման օրվանից առ այսօր, լինելով մեր նորանկախ պետության ու հասարակության ինքնակազմակերպման, ինքնաիրացման և ինքնահաստատման գործընթացների մշտական ուղեկիցը, մենք երբեք չենք ընկրկել մեր առջև ծառացած խնդիրներից, և ի պատիվ մեր առաջնորդների, մեր խոշոր կուսակից ընկերների և համակիրների, էլ ավելի ամուր ու կուռ միասնականությամբ ենք հանդես եկել£ Գործունեության 19¬ամյա պատմության ընթացքում մեր կուսակցությունն իր զարգացման ու արդիականացման հետ համատեղ հաջողությամբ իրականացրել է նաև հանրային, պետական և ազգային շահն ընդհանրացնելու, բացահայտելու ու հասարակության մեջ գոյություն ունեցող հիմնախնդիրները հանրային ու քաղաքական կառավարման օրակարգ մտցնելու առաքելությունը£ Քաղաքական պայքարում ձեռքբերումները ծանր ու դժվարին աշխատանքի արդյունք են, և միայն հետևողականութ յունն ու նպատակային գործունեությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս ներկայանալ ու մնալ որպես կայացած քաղաքական ուժ£ Մեր կուսակցության նախագահի գլխավորությամբ այսօր մենք կրում ենք նաև մեր երկրի ներկայի ու ապագայի ողջ պատասխանատվությունը, ինչը` բազմակի մեծ ջանքեր, կազմակերպվա ծություն, նվիրում ու միասնականություն է պահանջում… Լինելով կազմակերպված, կայացած, շարունակական զարգացման առողջ և նպատակային ծրագրերով առաջնորդվող կուսակցություն, մենք շարունակելու ենք պայքարել հանուն կայուն զարգացման, հանուն ձեռքբերումների ավելացման, հանուն սոցիալտնտեսական զարգացման և մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի, հանուն` ազգային արժեքների պահպանման ու արդիականացման, հանուն` ժողովրդավարական սկզբունքների կայացման ու ամրապնդման, ի նպաստ դնելով մեր կուսակցության ողջ ներուժն ու քաղաքական փորձը£ Համոզված եմ, որ հետագա պայքարի համար մենք է°լ ավելի համախմբված ենք լինելու մեր գաղափարների շուրջ, դա մեզ հնարավորություն է տալու ժողովրդավարության ուղիով շարժվող մեր երկրում արձանագրել որակական նոր առաջընթաց, սերունդների համար ապահովել ամուր ու կայուն զարգացող երկիր ունենալու և արժանապատվորեն նրա վաղվա օրը կառուցելու հստակ երաշխիքներ£ Արամ ՍԱՖԱՐՅԱՆ. ԲՀԿ խմբակցության քարտուղար - Գաղտնիք չէ, որ մենք համախոհ ենք հանրապետական գործընկերների հետ` ներքաղաքական օրակարգի առաջնահերթությունների հարցերում£ Մենք համարում ենք, որ մեր երկրի առջև ծառացած թե° արտաքին քաղաքական, թե° ներքաղաքական մարտահրավերներին արժանիորեն դիմակայելու և կայուն զարգացում ապահովելու համար կարևոր են ազգային միասնության և քաղաքացիական համերաշխության մթնոլորտի ձևավորում, կայուն և ամուր պետություն ունենալու հիմքերի վրա իշխանություն-ընդդիմություն կառուցողական մրցակցությունն ու երկխոսությունը£ Մենք կիսել և կիսում ենք հզոր ու բարգավաճ հայրենիք կերտելուն ուղղված քաղաքական պատասխանատվությունը և վստահ ենք, որ մեր փոխգործակցությունն ունի տևական հեռանկար£ Յուրաքանչյուր ճգնաժամի փոխարինում են տնտեսական աճն ու զարգացումը£ Չնայած զգալի էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի մեր երկրին հասցրած վնասը, բայց կարևոր է, որ այսօր համախմբելով մեր ուժերը, հենվելով մեր հասարակության հայրենաշեն ու ինտելեկտուալ ներուժի վրա, մենք ձևակերպենք մեր երկրի զարգացման ու հզորացման հեռանկարային ծրագիրը` այն գրավիչ ու հասկանալի դարձնելով մեր ժողովրդի բոլոր հատվածների համար£ Համոզված ենք, որ քաղաքական կոալիցիային և մեզ սատարող հասարակական շրջանակների կամքը, միտքը և ստեղծագործ ոգին միանգամայն բավարար են` այդ խնդիրն իրականացնելու համար£ Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ. ՀՀ Սփյուռքի նախարար - Ինչպես Հանրապետության և ՀՀԿ նախագահը նշեց` պետք է կառուցենք այնպիսի երկիր, որի վաղվա օրը ավելի լավը կլինի, քան` այսօրը£ Մենք` հանրապետականներս, առաջնորդվում ենք Նժդեհյան այն իմացությամբ, որ մենք հավատում ենք Հայաստանին, իսկ դա նշանակում է, որ կյանքում սրբագույնը Հայրենիքն է… Մենք պետք է կառուցենք այնպիսի Հայաստան, որտեղ աղքատներ չլինեն, այնպիսի Հայաստան, որտեղ կոռուպցիան արմատախիլ է եղել£ Մենք պետք է կառուցենք այնպիսի Արցախ, որը Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությունն է£ Մենք պետք է կառուցենք այնպիսի երկիր, որը հասուն ժողովրդավարությունից դասեր քաղի ու կարողանա հզորացնել և ուժեղացնել քաղաքացիական ինստիտուտները£ Մենք պետք է կարողանանք ունենալ հայաստանակենտրոն և ուժեղ Սփյուռք£ Եվ համայն հայության ուժերով պետք է կառուցենք մեր Հայաստանը£ Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀՀԿ անդամ, Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնի տնօրեն£ - «Հանրապետականը» հավատարիմ մնալով Նժդեհյան հայրենապաշտության գաղափարախոսությանը, առաջնորդվում է ազգային-պետական գերակայություններով£ Համոզված եմ, որ ՀՀԿ յուրաքանչյուր անդամ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իրեն վստահված գործին և այսուհետ կրկնապատկված ջանքերով ձեռնամուխ է լինելու 12¬րդ համագումարում ընդունված որոշումների կենսակոչմանը£ Մեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն էլ իր ելույթում պարզորոշ կերպով ընդգծեց` սկսենք մեզանից£ Դա վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին£ Մկրտիչ ՄԻՆԱՍՅԱՆ. ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ - ՀՀԿ հերթական` 12¬րդ համագումարը մենք դիմավորեցինք հույսով ու լավատեսությամբ, որ առավել համախմբվելու է մեր կուսակցությունը` երկրի նախագահի և կուսակցության ծրագրերն իրականացնելու ուղղությամբ£ Այսուհետ ավելի արդյունավետ ու բազմաշերտ աշխատանքներ պիտի տարվեն` ի շահ ժողովրդի, ի շահ մեր երկրի£