Ո՞վ է ծնել Ֆիլյայի աղջնակին


Կիրկորովին նախ հավատ չէր ներշնչել, հետո անակնկալի էր բերել, ապա երջանկացրել է հայր լինելու փաստը: Նրա դստրիկն արդեն մի քանի օրական է. հաղթանակներ սիրող հայրիկը նրան Վիկտորիա է անվանել: Ֆիլիպը պատմել է, որ երեխայի մայրը կապույտ աչքերով մի շիկահերուհի է, սակայն փոքրիկը ժառանգել է հոր շագանակագույն աչքերն ու սև մազերը: Ըստ պտտվող լուրերի` երգչին աղջիկ պարգևողը նրա հին ընկերուհին է, ով բնակություն է հաստատել ԱՄՆ¬ում: Բայց Կիրկորովը պնդում է, թե դստերը լույս աշխարհ է բերել փոխարինող (սուռոգատ) մայրը: Իր ծագումից անտեղյակ Վիկտորիան ապրելու է իր երգիչ հոր` Մայամիի մերձափնյա շքեղ առանձնատանը (topnews.ru):