Պակիստանցի քրիստոնյաները մուսուլմանացվում են


Վա՞խն է պատճառը, թե՞ դավանափոխության արդյունքում լավ հեռանկար ունենալու հույսը, թերևս էական չէ£ Փաստն է կարևորը` ամեն շաբաթ առնվազն 20 պակիստանցի քրիստոնյա իսլամ է ընդունում (հղում կատարելով Catholic World News¬ին` գրել է «Սեդմիցա. ru¬ն)£ Վերջերս սպանվել էր Պակիստանի Փենջաբի գյուղապետ Սալման Տասիրը, ով իշխող` ժողովրդական կուսակցության կարևորագույն դեմքերից մեկն էր և կոչ էր անում փոխել «աստվածանարգության» մասին գործող օրենքը£ Մեծությամբ երկրի երկրորդ քաղաք Լահորում հազարավոր մուսուլմաններ պահանջել էին` «Մա´հ քրիստոնյանե րին և քրիստոնյաների բարեկամներին»£ - Մարդիկ չեն վստահում ոստիկանությանը կամ արդարադատության համակարգին, և ներկայումս առկա սարսափը նախկինում երբևէ չի եղել,¬ ասել է տեղի կաթոլիկների նշանավոր ներկայացուցիչ Պիտեր Ջեյկոբը£ Իսկ Պակիստանի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Նադիմ Էնտոնին հավելել է. - Այսօր ոչ մեկն իրեն անվտանգ չի զգում£ Մարդիկ վախենում են£