Բուքմեյքերական պատմություն


 

Հունվարի 25-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Մ. Խորենացու փողոցում գտնվող «Վիվարո» բուքմեյքերական խաղասրահում հաճախորդներից մեկը չի վճարում գումարը և դանակով սպառնում է կտրել երակները:

Ոստիկանության ծառայողները նշված խաղասրահից բերման են ենթարկել երկու աշխատակիցներին` 1971 թ. ծնված Աննա Ս.-ին, 1986 թ. ծնված Վարդգես Հ.-ին, և հաճախորդին` 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին, որտեղ վերջինս հաղորդում է տվել, որ առանց գումարը վճարելու կատարել է 10.000 դրամի խաղադրույք, որի պատճառով երկու աշխատակիցները ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին ու պատճառել վնասվածքներ, որից հետո ինքը սեղանին դրված խոհանոցային դանակը վերցնելով` սպառնացել է կտրել իր արյունատար երակները:

Նարեկ Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: