ԿՌԱՀՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ


 

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ դաշինք ստեղծելու կռահումները, պարզվում է, այնքան էլ անհող չէին և աստիճանաբար իրականություն են դառնում: Մեզ հաջողվեց ճշտել, որ երկու կուսակցությունում էլ քննարկվել է այս հարցն ու կայացվել դրական որոշում: Ուրեմն, առաջիկա ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղ ցուցակով կպայքարի խորհրդարանական տեղերի համար: Ուշագրավն այն է, որ արդեն պատրաստվող ցուցակում բացակայում է Զարուհի Փոստանջյանի անունը: Ինչպես պարզվում է` այս խորհրդարանականուհուն դեմ են անգամ «Ժառանգության» մի շարք անդամներ, ովքեր համոզված են, որ հենց Զարուհու պատճառով են իրենք արժանացել իշխանությունների անհարգալից վերաբերմունքին…