Ամենատագնապալի երկրները


The Wall Street Jurnal¬ի ինտերնետ-կայքում հրապարակվել է այն երկրների վարկանիշը, որոնցում` ցանկը կազմողների կարծիքով, հնարավոր են բողոքի բռնկումներ: Այդ երկրներում բողոքական տրամադրությունները հաշվարկվել են որոշակի չափորոշիչներով, որոնցից հիմնական են դիտվել կաշառակերության տարածվածությունը (ըստ Transparency International կազմակերպության տվյալների) և մարդկային զարգացման ներուժը (ՄԱԿ¬ի տվյալներով): Հրապարակման հեղինակն (նրա անունը չի նշվում) ընդգծել է, որ այդ ցանկը կազմել է բավական պարզ բանաձևով ու շատ գործոններ հաշվի չի առել: Իսկ գուցե նա պարզապես սրընթաց տարածվող այս հեղափոխությունների ճարտարապետների պատվե՞րն է կատարել… Ինչևէ, դառնալ ցանկին: Բողոքական իր տրամադրություններով` առաջին հորիզոնականում Քենիան է, երկրորդում` Կամերունը, երրորդում` Պակիստանը: Այնուհետև` Նիգերիան, ապա` Ինդոնեզիան: Առաջատար տասնյակում միմյանց հաջորդում են Ֆիլիպինները, Գվատեմալան, Մարոկկոն, Հորդանանն ու Ադրբեջանը: Հայաստանն այդ ցանկում չկա: Ու եթե Ռուսաստանը հայտնվել է 40¬րդ տեղում` Սաուդյան Արաբիայի և Թայլանդի միջև (39¬րդ ու 41¬րդ հորիզոնականներ), ապա հետխորհրդային 6 պետություններ` Վրաստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Բելառուսը, Թուրքմենիան ու Ղազախստանն անհամեմատ առաջ են նրանցից: Թեև` ոչ Ադրբեջանի չափ, որն ինչպես նկատեցինք` առաջին տասնյակն է եզրափակում: Ոչ վերջին տեղերում, բայց բավական ցածր հորիզոնականներում են Ավստրալիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Ավստրիան, Կանադան, Դանիան, Գերմանիան և Շվեյցարիան: Այս երկրներից մի փոքր ավելի բարձր է Միացյալ Նահանգներում ու Ճապոնիայում դժգոհությունների ալիքի տարածման հավանականությունը: Այս տարեսկզբին կազմված նույնատիպ «վարկանիշային ցուցակում» Լիբիան գտնվելիս է եղել 13¬րդ, Եգիպտոսը` 16¬րդ, Թունիսը` 21¬րդ տեղում: Ինչպես նշվել է` Միջին Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի մյուս երկրներում նույնպես նկատելի է բողոքի տրամադրությունների աճ: