ԱՐԳԱՄԻՉ 2-Ը ԿԱՐՈՏԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ


 

Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, ում Մխչյանի բդեշխ են ասում, ինչպես երևում է, նորից ցանկանում է վերադառնալ խորհրդարան: Հավանաբար, ամբողջապես չի հասցրել ավարտին հասցնել իր բիզնես-ծրագրերը, սեփականաշնորհել Մխչյանի պահուստային հողերից շատերը: Գուցե նաև փող է պետք` եկեղեցու շինարարությունն ավարտին հասցնելու համար:

Ջոնիկ Աբրահամյանը ցանկանում է պատգամավոր դառնալ թիվ 17 ընտրատարածքից, սակայն, ինչպես տեղեկացանք իրազեկ աղբյուրներից, նախագահ Սարգսյանն իր «դաբրոն» չի տվել Արգամիչ-2-ին, ում անունը դեռևս շրջանառվում է Արտաշատում նախկինում արձանագրված որոշ իրադարձությունների համատեքստում: Մխչյան գյուղում էլ խանդավառված չեն Ջոնիկ Աբրահամյանի առաջադրվելու լուրով: Անգամ փսփսում են, որ նրա առաջադրվելու դեպքում` շատերին կստիպեն գնալ ու ձայն տալ ԱԺ նախկին նախագահի եղբորը: