ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ` ԸՆԴԴԵՄ ՕՐԵՆՔԻ


 

Իրավագիտության դոկտոր, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը դեմ է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին` հայտարարելով, որ այն կարող է հետագայում բռնապետության ստեղծման երաշխավորը դառնալ: Պատգամավորը համոզված է, որ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք բանակը չի օգտագործի ժողովրդի դեմ, բայց կարող է գալ մի նախագահ, ով իր իշխանությունն ամրապնդելու համար` բանակը կհանի ժողովրդի դեմ ու կճնշի ամեն մի ժողովրդավարական արժեք:

Պատգամավորի մտահոգությունը տեղին է, սակայն օրենքները չեն գրվում անձերի ու նրանց բնավորությունների համար: Հետևաբար, եթե իրավագետն արդեն օրինագծում «սողանցք» է տեսնում, ուրեմն հարկավոր է լրջորեն մտածել դրա մասին:

Մի հետաքրքիր հանգամանք էլ. այն պահից, երբ Ռաֆիկ Պետրոսյանի մասին սկսեցին խոսել, թե հնարավոր է, որ հաջորդ խորհրդարանում նա ընդգրկված չլինի` սկսել է ընդդիմադիր ելույթներ ունենալ: Բայց պատգամավորը կարող էր հանձնաժողովի քննարկման ժամանակ իր մտահոգությունները ներկայացնել և իր բանիմացությամբ ուղղել այն, ինչը չի ուղղել արդարադատության նախարարը: