ԽՈՍՔ ՄԵԾԱՑ


 Մենք պատահաբար չենք ընտրում միմյանց: Մենք ընդունում ենք միայն նրանց, ովքեր արդեն գոյություն ունեն մեր ենթագիտակցության մեջ: 

Զիգիզմունդ ՖՐԵՅԴ

 Մարդուն տվեք նպատակ` հանուն որի արժե ապրել, և նա կկարողանա գոյատևել ցանկացած իրավիճակում:

ԳՅՈԹԵ

 Որքան ավելի ազնիվ է մարդը, նույնքան ավելի քիչ է ուրիշներին կասկածում անազնվության մեջ:

ՑԻՑԵՐՈՆ

 Անփոխարինելի մարդիկ չկան, բայց կան անկրկնելիներ:

Պաբլո ՊԻԿԱՍՈ

 Քո մարդը նա չէ, ում համար լավ է քեզ հետ. մեզ հետ լավ կարող են զգալ հարյուրավոր մարդիկ: Քոնը` «վատ է առանց քեզ»:

Էրիխ ՌԵՄԱՐԿ

 Եթե չգիտես, թե ինչ ես զգում մարդու հանդեպ, փակիր աչքերդ ու պատկերացրու. նա չկա ոչ մի տեղ, չի եղել ու չի լինելու: Այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա:

Ա. ՉԵԽՈՎ