Ուշաթափվում է... ծիծաղից


Բայց ոչ թե սեփական ու ոչ էլ փոխաբերաբար: Լիվերպուլի 26-ամյա բնակչուհի Քեյթլին Ուոլեսը բառացիորեն կորցնում է գիտակցությունը, երբ սուր ձայներ կամ բարձր ծիծաղ է լսում: Նա տառապում է նյարդային համակարգն ախտահարող կատալեպսիա (փայտացում)` հիվանդությամբ: Նա ուշակորույս է լինում ցանկացած անակնկալից: Նույնիսկ դռան թակոցը, շան հաչոցը, մեքենաների ազդանշանները հերթական նոպայի պատճառ են դառնում: - Մի անգամ ինքս էի ծիծաղում ու կորցրի գիտակցությունս: Այդպիսի պահերին ես չեմ կարողանում տիրապետել ինձ, չեմ կարողանում կողմնորոշվել, թե ուր ընկնեմ. թվում է, թե կաթվածահար եմ,¬ իր վիճակի մասին պատմել է Ուոլեսը: Ամուսինը շատ հոգատար է նրա հանդեպ և ձգտում է միշտ կողքին լինել: - Երբ ուզում եմ նրան կարևոր ինչ¬որ բան ասել կամ ծիծաղելի մի դեպք պատմել, ապա նախ խնդրում եմ, որ նստի: Մի անգամ Քեյթլինը մազերն էր չորացնում և չէր տեսել, որ ես ներս եմ մտել: Երբ ես մոտեցա` անսպասելիությունից նա վեր թռավ ու ընկավ ուշաթափ,¬ պատմել է Ջոնը: Քեյթլը ստիպված է եղել հրաժարվել ատամնաբույժի իր աշխատանքից և առժամանակ նույնիսկ հաշմանդամի սայլակով է տեղաշարժվել: Հիմա նա ազատ ժամանակ շատ ունի ու որոշել է գրող դառնալ: Ջոնին դուր է եկել կնոջ այս որոշումը. հոգատար ամուսինն անհամբերությամբ սպասում է կնոջ առաջին գրքին: