Նախագահական համատեղում


Վրաց նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մտադիր է տնօրեն դառնալ տեխնիկական մի ուսումնարանի, որը ծրագրում է բացել 2012¬ին` Գլդանի շրջանում (տեղեկացրել է «Նովոստի¬Գրուզիա»¬ն): Իր այս ծրագրի մասին նա պատմել է մանկավարժների հետ հանդիպման ժամանակ` ընդգծելով. - Սահմանադրությունը նախագահին չի արգելում տեխնիկական ուսումնարանի տնօրեն լինել: Ուսումնարանի շինարարությունը կսկսվի առաջիկայում, և պետք է ավարտվի 5 ամսվա ընթացքում: Ասվում է, որ այն պետք է նախապատրաստի աշխատանք չունեցող մարդկանց, սակայն ի՞նչ մասնագիտությամբ` չի ճշգրտվում: Ինչպես հայտնի է, Սահակաշվիլին նախագահում է 2¬րդ ժամկետում, որը կսպառվի 2013¬ին: Վրացական մամուլում արդեն ենթադրություններ են հնչում, որ նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո նա հավակնում է զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: