Հա՞ որ...


Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարել է, թե հանրապետության բնակչությունն իրեն 3 միլիարդ դրամ է պարտք, սակայն ՀԷՑ¬ը մեծահոգաբար չի դիմում ծայրահեղ միջոցների և դատական կարգով գումարի բռնագանձման գործընթաց չի ցանկանում նախաձեռնել: Մեր ցանկացած հայրենակից հաստատ տարակուսանքով կընդունի այս կառույցի տնօրեն Եվգենի Բիբինի պնդումը, քանի որ, ինչպես հայտնի է` անգամ 10 դրամի պարտքի առկայության դեպքում ընկերությունն առանց հապաղելու հոսանքազրկում է տվյալ բնակարանը: Խավարում հայտնվելուց խուսափելու համար մարդիկ այս ու այնտեղից պարտքով գումար են հայթայթում` միայն թե էլցանցերին պարտք չմնան: Տվյալ դեպքում հավանական է, որ նման հայտարարության առիթ է դարձել ՊԵԿ¬Էլցանցեր վերջերս ծագած հակամարտությունը: Հարկայինը շաբաթներ առաջ հայտարարեց, թե ՀԷՑ¬ը շուրջ երկու միլիարդ դրամի վճարելիք ունի պետությանը: Բիբինն էլ հավանաբար մտածել ու փոքր¬ինչ ավելի մեծ թիվ է հրապարակել` ըստ երևույթին այն հաշվարկով, որ հարկայինը աչք կփակի ու տեղի ունեցած յուրացումները չի նկատի, միայն թե ինքը բնակչությանը նեղություն չտա: Շանտաժո՞վ են ուզում «ջրել»