ՎԵՆԻԱՄԻՆ ՍՄԵԽՈՎՆ ԷԼ ԹԱՏՐՈՆ Է ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄ


Թե ռուսական թատերական աշխարհում ինչ կշիռ ունի Վենիամին Սմեխովը` մեզ այնքան էլ չի հետաքրքրում: Գիտենք միայն, որ որոշ «գեղցիներ» այս միջակ դերասանին Հայաստան են կանչում, աստղաբաշխական չափերի հոնորարներ տալիս, ապա առաջարկում վարպետության դասեր անցկացնել մեր երիտասարդության համար... Սմեխովն էլ, ոգևորված նման պատվից, որոշել է ընդարձակել իր իրավասությունները` հայտարարելով, թե իրեն խնդրել են Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը վերանվանել... Արմեն Ջիգարխանյանի անունով: Ըստ Սմեխովի հայտարարության` ինքն այդ հարցը համաձայնեցրել է Ջիգարխանյանի և հայաստանյան որոշ իշխանական շրջանակների հետ... Այս հայտարարությանը Սոս Սարգսյանը շատ համառոտ գնահատական տվեց` ցնդաբանություն...