«Ալ-Քաիդա»-ն սպառնում է Գորդոն Բրաուին և Թոնի Բլերին


«Ալ-Քաիդա»-ն Բրիտանիայում» կազմակերպությունը սպառնացել է Բրիտանիայի ներկա և նախկին վարչապետերին մահափորձով: Միջազգային ահաբեկչական ցանցին միացված ինտերնետային կայքերից մեկում այդ «ուղերձն» հայտնաբերել է մոնիտորինգի ամերիկյան ծառայությունը: Հաղորդագրությունը Ումար Րաբի ալ-Խալայլի խմբավորման անունից, որին են վերագրվում 2005 թ. Լոնդոնում մահապարտ ակաբեկիչների հարձակումները: Ուղերձը նոր ահաբեկչություն է «խոստանում»` մինչև մարտ ամսի վերջը Լոնդոնը իր զորքերը դուրս չբերի Իրաքից և Աֆղանստանից: - Եթե բրիտանական կառավարությունը, մինչև 2008 թ. մարտի վերջին օրը ներառյալ, չպատասխանի մեր պահանջին, ապա «Ալ-Քաիդան»-ն Բրիտանիայում» կազմակերպության «տառապյալները» իրենց թիրախը կդարձնեն քաղաքական բոլոր առաջնորդներին և հատկապես Թոնի Բլերին և Գորդոն Բրաուին:- Սա մեջբերում է նամակից: Բրիտանիայի իշխանություններից նրանց նաև պահանջել են բոլոր մուսուլման գերիներին ազատել Լոնդոնի հարավ-արևելյան «Բելմարշ» բանտից, որտեղ պահվում են առավել ճանաչված բրիտանացի իսլամիստ-մարտիկները: Այս պահանջը չկատարելու դեպքում «մահապարտ ահաբեկիչների գրոհները կուղղվեն բոլոր դեսպանատ ների, խաչակիրների կենտրոնների դեմ»,- «ԼվՑպՐՒՈՍր»-ի փաստմամբ նշված է հաղորդագրության մեջ: