Վլադիմիր Վիսոցկի - 70 Մահվանից հետո շարունակվող կյանք...


Քսանութերորդ անգամ ներկա չէր իր ծննդյան օրվա տոնակատարությանը: Գուցե չէր էլ ենթադրում, որ ստի ու կեղծիքի դեմ «երկաթե վարագույրի» հետևում համարձակորեն հնչեցրած, օրախնդիր թեմաների կոծկվող էությունը ձաղկող իր բանաստեղծական տողերով ոչ միայն կշարունակվի վաղաժամ ընդհատված կյանքը, այլև տարեցտարի ավելի մեծ լսարան կնվաճի քաղաքացիական պաթոսով հագեցած, ապրած օրերի ցավոտ վերքերը կիթառի լարերի հատու հնչյուններով, վիրաբույժի սառնասրտությամբ շոշափող երգը: Երգ, որ 1970-ին, երևանյան երկու համերգներից հետո, կոպտաբար ընդհատվել էր անհայտ չարակամի սպառնալիքով («սպիտակգվար դիական» երգչին վտարելու մասին որևէ գրավոր վկայություն չի գտնվել ՊԱԿ-ի արխիվում…): Հնչում են խռպոտ, առնական երգերը, էկրանին շարունակ երևում է միշտ երիտասարդ մնացած արտիստը, և երկրպագուներով լեփ-լեցուն Կամերային երաժշտության տունը լցվում է Վլադիմիր Վիսոցկու աներևույթ ներկայությամբ: Եվ մեծարվում է երբևէ ոչ պաշտոնական համախորհրդային ժողովրդականություն վաստակած, ձայնի, խոսքի, երաժշտության ու կատարման նույնակունք ներդաշնակությամբ անկրկնելի արվեստագետը: Ասես կենդանանում` հետմահու առաջին ծանրակշիռ անդրադարձը («ԹսՈՊՌՎՌՐ ԹօրՏՓՍՌռ: ՉՏրտՏՎՌվՈվՌÿ») հրատարակած մտերիմ ընկերոջ` կինոգետ Դավիթ Կարապետյանի հորեղբորորդու` ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Մհեր Կարապետյանի (Ռևիկ) կոլորիտային պատմություններով: Մարդ, ում կյանքի 1460 ամենաերջանիկ րոպեները եղել են Վիսոցկու հետ անցկացրածները: Շուտով այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես հոբելյանական հանդիսությունը անցկացվում է Սարոյանների ընտանեկան հարկի տակ. անեղծ սիրով արարման անբացատրելի, փնտրվող հրաշք… Որդին էկրանին ցուցադրում ու պատմում է Վիսոցկու մասին, ծանոթացնում կյանքի ու ստեղծագործության ամբողջական բովանդակությանը: կպՐՉՈÿ ԾպքՈվրՍՈÿ հասցեում գտնվող տնից տեղափոխելով ըՏսՖՔՈÿ ՍՈՐպՑվՈÿ, ուր ծնունդ է առել բարեկամությունը Շուկշինի, Տարկովսկու և Տումասովի հետ, համարժեք միջավայրում հասունացել «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմի հայտնի հերոսի` Ժիգլովի կերպարը: Իր ստեղծագործության պատերազմական թեման ներշնչած զինվորական հոր երկրորդ կնոջ` հայազգի Եվգենյա Մարտիրոսովայի մայրական խնամքով ներթափանցվել է Հայաստանի նկատմամբ սիրով: Պատմում նաև Վիսոցկու կյանքում գլխավոր դերակատարություն ունեցած մարդկանց` Լյուդմիլա Աբրամովայի ու Մարինա Վլադիի, առաջինը նրան ձայնագրած Լևոն Քոչարյանի ու մյուսների մասին: Ուրվագծում Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայից մինչև Տագանկայի թատրոն անցած ճանապարհը: Հայրը, Ամիրան Գալստյանի ու Գայանե Սամվելյանի ասմունքով, հավաքվածներին համակում է իր բանաստեղծական շնորհքով ու վիսոցկիապաշտությամբ նորովի հայացված յուրահատուկ չափածոյի չխամրած հմայքը: Հենց նրա նախաձեռնությամբ է հանրահայտ ռուս արտիստը ստանում հոբելյանական ամենաթանկարժեք ընծան` Վլադիմիր Վիսոցկի. «Հուշարձան» ժողովածուն: Հեղինակային հրատարակությամբ. բացառիկ շռայլություն մեր օրերում, որ հավաստում է բանաստեղծ-թարգմանիչ Հովհաննես Սարոյանի անմնացորդ նվիրումի ու մտավորական ազնիվ մղումների մասին: Անցյալ դարի 60-ականներից է, փաստորեն, նախաձեռնել նա այս հատորյակը` նախ, փորձելով հայերեն արտահայտել իրեն ամենից շատ դուր եկած բանաստեղծությունները: «Օսլայած» բանաստեղծությանն ընդդիմացող խռպոտ-առնական նոր («ոսՈՑվՏռ») չափածոյի աղն է արտահայտված Սարոյանի թարգմանություններով,- ասում է Հակոբ Մովսեսը:- Պահպանված են շեշտադրումները, անհանգիստ ռիթմերը` ընկնող կամ թերի տողերով, ճիշտ տոնայնությամբ: Այսպիսի թարգմանություններով նաև կարելի է դուրս գալ անգրագիտության ներկայիս տիղմից»: Վիսոցկու չափածոյի հայերեն թարգմանության երրորդ փորձի մասնագիտական բարձր գնահատականն ընդգծվում է Լևոն Բլբուլյանի` նախորդներից մեկի և Լյուդվիգ Դուրյանի հուշաձոներում: Նույն կարծիքին էր ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը. «Ժամանակն է, որ 7 բանաստեղծական ժողովածուների հեղինակ, ինքնատիպ բանաստեղծ-թարգմանիչ Հովհաննես Սարոյանը համալրի գրողների պաշտոնական ընտանիքը»: Վիսոցկու հոբելյանը գուցե դրդի նրա արվեստով հմայված ներկաներին վարակվել նրանում վրնջացող, ստապատիր կեղծիքի դեմ արշավող քմահաճ ձիերի ցավով: Արդի բանաստեղծներին ներշնչի քաղաքացիական քնարի լարերն ուժգին զրնգացնելու անհրաժեշտության գիտակցությունը, քանզի, Վիսոցկու բառերով ասած, «Չ վՈՔպռ ՓպՐՍՉՌ Չրպ վպ ՑՈՍ, Չրպ վպ ՑՈՍ, ՍՈՍ վՈՊՏ!»»

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ