«Վրաստանում ոչինչ չի մնացել եվրոպական արժեքներից»


Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Ֆուրնյեն քննադատել է պաշտոնական Թբիլիսիի քաղաքականությունը` խոսքի ազատության ոլորտում: Ինչպես հաղորդել է CNN¬ը` դիվանագետը նշել է, թե ապշահար է «Բաց հասարակություն.Վրաստան» կազմակերպության վերջին զեկույցից, որն անդրադառնում է երկրում մարդու իրավունք ների խնդիրներին: - Եվրոպական Միության` Վրաստանին օգնություն ցուցաբերելու բոլոր ջանքերն անիմաստ են թվում: Բացարձակապես ոչ մի առաջընթաց չկա: Վրաստանում ի՞նչ է մնացել եվրոպական արժեքներից. բացարձակ ոչի´նչ,¬ հայտարարել է Ֆրանսիայի դեսպանը` հավելելով, որ վրացական լրատվամիջոցների և հասարակական կազմակեր պությունների վրա իշխանությունների ակտիվ ճնշումները միայն վրդովմունք են հարուցում: - Ինձ թվում է, թե խոսքը նեոբոլշևիկյան երկրի մասին է: Եվրոպան ստիպված կլինի փոխել Վրաստանի հանդեպ իր վերաբերմունքը,¬ ընդգծել է Ֆուրնյեն: Առժամանակ առաջ վրաց խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր «Միացյալ Վրաստան» ժողովրդավարական շարժման ներկայացուցիչ Նինո Բուրջանաձեն հայտարարել էր, որ ներկայի Վրաստանը նման է ԽՍՀՄ¬ին, իսկ Սահակաշվիլին «նեոբոլշևիկ» է: - Անհրաժեշտ է Արևմուտքի համարժեք վերաբերմունքն այն առնչությամբ, որ իրականում երկիրը ղեկավարում են նեոբոլշևիկները. դա արդիականացված Խորհրդային Միությունն է,¬ ասել է Բուրջանաձեն` համոզմունք հայտնելով, որ բնակչությունն այլևս չի հանդուրժի այդ իրավիճակը: Հիշեցնենք, որ «Համաժողովրդական ժողովը» մայիսի 2¬ը հայտարարել է Ազգային անհնազանդության օր: Ինչպես տեղեկացրել է Trend¬ը, այդ մասին խոսել է Համազգային ժողովի առաջնորդներից մեկը` նույն Նինո Բուրջանաձեն: Սակայն նա հրաժարվել է մանրամասներ ներկայացնել կազմակերպվելիք ակցիայից` միայն նշելով, որ այն կծավալվի ոչ միայն Թբիլիսիում, այլ ողջ երկրում: Էքս-խոսնակը հիմա հանդիպումներ է ունենում Ֆրանսիայում: Արդեն իսկ փակ հանդիպումներ են կայացել ՖՀ Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարութ յուններում: - Ֆրանսիան Վրաստանի ժողովրդին անարձագանք չի թողնի, եթե նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խմբեր հանի խաղաղ բնակչության դեմ,¬ նշել է Վարդերի հեղափոխության ասպետուհին: