ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ


 

Ըստ տեղեկությունների` Ջերմուկի հանքային ջրերի մայր գործարանին առաջիկայում տիրանալու է «Սպայկա» ընկերությունը: Բեռնափոխադրումներով, ինչպես նաև մրգերի ու բանջարեղենի արտահանմամբ զբաղվող այս կազմակերպությունը, տարբեր պնդումների համաձայն, պատկանում է Ռ. Քոչարյանի որդուն:

Մինչև հիմա գործարանը տնօրինել է ամերիկահայ մի գործարար, ու դեռևս անհայտ է, թե նա ինչու և ինչ գնով է պատրաստվում վաճառել գերեկամտաբեր համարվող այս բիզնեսը: Մայր գործարանի հետ ժամանակին առնչվել է նաև ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Հացպանյանը, ով ավելի ուշ հայտարարել է, թե իրեն, մեղմ ասած, «քցել» են: