ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ


Սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից վնասազերծված բանդայի շարքերում, ըստ որոշ լրատվամիջոցների, եղել են նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ: Նաև` ոստիկանությունում և դատական համակարգում աշխատողների որդիներ: Հրապարակումներից ժամեր անց` հերքվեցին տեղեկությունները, իսկ բարձրաստի ճան պաշտոնյաներից մեկն էլ շտապեց հայտարարել, թե պատրաստվում է դատարան դիմել: Սակայն ոստիկանության մեր իրազեկ աղբյուրները ոչ հերքեցին և ոչ էլ հաստատեցին տեղեկությունները բարձրաստիճան պաշտոնյաների որդիների մասին: Իսկ մի ոստիկան էլ (նրա անհայտ մնալու պատճառները հասկանալի են) ասաց. - Չենք կարող միանշանակ կերպով բացառել: Երբեմն նման բանդաները միտումնաբար իրենց շարքերում ընդգրկում են հատկապես ոստիկանների զավակների և հարազատների, որպեսզի այսպիսով խոցելի դարձնեն ոստիկանությանը և երաշխիքներ ապահովեն իրենց համար: Ասվածից կարելի է ենթադրել, որ հայրենի ոստիկանությունն, այնուամենայնիվ, ինչ-որ բան թաքցնում ու չի ասում...