68 գանգ` «3-րդ աչքով»


Չինացի փորձագետներին փակուղու առջև է կանգնեցրել Ուրումչիում բացված հնադարյա գանգերի ցուցահանդեսը: Բոլոր 68 ցուցանմուշ-գանգերի վրա նկատվում են անհայտ ծագմամբ բացվածքներ` «երրորդ աչք»:

Գանգերը 2200-2800 տարեկան են և հայտնաբերվել են 1986-1989 թթ. Սինցզյանում կատարված պեղումների ժամանակ: Գիտնականների մի մասը շարունակում է պնդել, որ գանգոսկրների հանելուկային այդ հետքերը դրանց տերերին հասցված մահացու վերքերից են: Ոմանք կարծում են, թե այդ «փորվածքները» վիրաբուժական միջամտութ յան հետևանք են:

Սակայն հայտնի է նաև, որ գանգատուփի ծիսական հերձման կարգ էր ընդունված Տիբեթում. հոգևորականները հատուկ տեխնոլոգիայով կատարում էին այդ ծիսակարգը` «երրորդ աչքը բացելու» նպատակով (տեղեկացրել է ՏԱՍՍ-ը):

Ի դեպ, այսօր էլ մարդկանց «երրորդ աչքը» բացելու փորձեր են արվում, ինչը ոչ միշտ է անվտանգ: Օրինակ, ամերիկացի նկարիչ Վաֆա Բիլարը ստիպված էր մի կերպ ազատվել ծոծրակին դրված տեսախցիկից: Նրա օրգանիզմը չէր դիմանում արհեստական «օրգանին», և «երրորդ աչքն» էլ իր հերթին այդպես էլ աչք չդարձավ: