Դրանք մարդու ուտելիք չեն

Սա` արդեն պաշտոնապես

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերամշակված մսամթերքը (ծխեցված, երկար պահպանման մշակման ենթարկված, կոնսերվանտների հավելմամբ կամ աղը դրած) քաղցկեղածին է:

Նրբերշիկները, երշիկեղենը, ապխտած մսեղիքը հիմա նույն ցանկում են, ուր անկիզաքարը (ասբեստ), մկնդեղի սուլֆիդն (Ζrsenic) ու ծխախոտն են:

Աշխարհի 10 երկրների գիտնականներից և բժիշկներից կազմված կոմիտեն 800 գիտական հետազոտությունների հիման վրա ապացույցներ է ներկայացրել, որ երշիկային արտադրանքը քաղցկեղային ուռուցքներ է հարուցում:

Եվ ամերիկացի արտոնագրված դիետոլոգ Եվգենյա Կոբիլյացկայան ահազանգ է հնչեցնում.

-Մի´ կերեք: Թեկուզ` բնազդով: Նույնիսկ` գիտակցաբար: Պարզապես մի´ կերեք: Ո´չ երշիկ, ո´չ նրբերշիկ. դրանք «մարդու ուտելիքներ» չեն: Դրանք գող մթերք են, որոնք առողջությունից տանում են ավելին, քան տալիս են: (snob.ru):

Սա ամերիկացի մասնագետի ահազանգ է` ԱՀԿ-ի եզրահանգման հետ մեկտեղ: Եվ եթե ողջ աշխարհում արտադրվող մսամթերքն է այդքան վտանգավոր, ուրեմն Հայաստանում արտադրվածը բազմակի մահաբեր է: Մենք հո լավ գիտենք մեր «հնարամիտ» արտադրողներին: 1-2 տարի առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ հայկական երշիկների բաղադրության մեջ ընդամենը 16 տոկոս միս կա: Հիմա այդ 16-ից երևի 6-ն էլ չի մնացել: