..ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ..


Ֆունկն էր միայն պակասում Պարզվում է` ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն ստեղծել էր Խորհրդարանի ֆունկցիաների հետ բացարձակապես կապ չունեցող այնքան շատ կառույցներ, որ պակասում էր միայն «կոտոշների և սմբակների» վարչությունը: Երևի ամենաէկզոտիկ երկիրն ենք ԱՄՆ-ի համար Պարզվում է` ամերիկացիները կարող են Հայաստանում ամենամեծ դեսպանատունը կառուցել, բայց անզոր ու անճար են մեր երկրի համար մեկ դեսպան գտնել: Տարբեր խաղեր Ըստ վերլուծաբանների, իշխանությունները կռիվ-կռիվ են խաղում, ընդդիմությունը` չլիկ-դաստա, իսկ ժողովուրդը` պահմտոցի և «էշ մլիցա»: Երգի «արժեքը» Տիգրան Կարապետյանը արմատականներին ապացուցեց, որ մեծ ընտրազանգված ունենալու համար պետք է ոչ թե հրապարակների հարթակներից իրենք «երգեին», այլ ժողովրդին երգացնեին: Ուրվականների երկիր Հայաստանս Եթե նախկինում Հայաստանի երկնակամարում միայն հեղափոխության ուրվականն էր շրջում, ապա այժմ, ՀՀՇ ջանքերով, շրջում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ուրվականը: «Փակվեց» ՕԵԿ-ի մասնաճյուղը Մեկնաբանների դիտարկմամբ` Տիգրան Թորոսյանի ջանքերով խորհրդարանը դադարեց լինել ՕԵԿ-ի ֆիլիալը: Կրկնակի բարգավաճում կամ «ԲԱ¯» Ասում են, արմատականները շուտով միավորվելու են և ստեղծելու են դաշինք` «Բարգավաճ այլընտրանք» անունով: Արշակ Սադոյանը «օպտիմալացնում» է ամերիկացիներին Եթե ԱՄՆ-ը ՀՀ-ում ազատ ու արդար ընտրություններ ապահովելու համար նախատեսել էր 6 մլն դոլար, ապա Ա. Սադոյանն առաջարկում է այն իրականացնել 2 ու կես միլիոնով: Անձամբ իրականացվելիք սադոյանական ծրագիրը այլ կերպ չես անվանի, քան օպտիմալիզացիա հանուն ժողովրդավարության: Դրամի արժևորման հետևանքը Շուտով Երևանի բակերում կհայտնվեն հնավաճառներ` պարկը ուսներին և կբղավեն` «դոլար առնեմ պոպոքով»:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ