Հետծննդյան կերպարանափոխություն
Հնդկաստանի բնակչուհի Շանթի Դևին առնվազն 20 տարի ստիպված է լինելու ապավինել իր ընտանիքի անդամների ու համագյուղացիների բարեսիրությանը: Շանթին չի կարողանում ինքնուրույն շարժվել, իսկ նրա մարմինն ու վերջույթները փոքրացել, կուչ են եկել և կարծրացել են (տեղեկացրել է Ηetro.coΗ.uk-ն):
Մինչ իր երրորդ զավակի ծնունդը Շանթին չէր տարբերվում սովորական կանանցից: Սակայն ծննդաբերությունից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և հասակը կարճացել: Դա նկատելով` ամուսինը` Գանգաչարան Քուշվախան կնոջը բազմաթիվ բժիշկների մոտ է տարել: Սակայն ոչ մեկը չի կարողացել նույնիսկ կատարվածի պատճառը հասկանալ:
Աստիճանաբար կնոջ վերջույթները թուլացել են. կորցրել է շարժվելու կարողությունը, իսկ մարմինը փոքրացել է 2 անգամ:
Շանթին ասում է, որ իր