Խելացի գործվածքը նաև ախտորոշում է


Ամերիկյան կենսաբաններն ավետել են, որ իրենց հաջողվել է ստանալ ոչ սովորական գործվածք, որը հնարավորություն է տալիս ախտորոշել մարդու առողջական վիճակը: Հիմա նրանք աշխատում են իրենց հայտնագործությունն առավել գործնական դարձնել` այդ գործվածքով ստեղծելով այնպիսի հագուստ, որն ունակ կլինի նաև ստուգել այդ հագուստը կրողի մաշկի ու մարմնի առողջությունը, ապա վերացնել առողջական խնդիրները` ազդելով համապատասխան մարմնամասի վրա:

Գրպանի լուսակաչափն (սպետրաչափ) արդեն կարողանում է ախտորոշել քաղցկեղը:

Խելացի գործվածքից կարված հագուստը «հավաքում» է իր տիրոջ առողջության բոլոր տվյալները` զարկերակային ճնշման, զարկերակի, մարմնի ջերմաստիճանի վերաբերյալ: Ապագայում այն կարողանալու է նաև այդ տվյալները փոխանցել բժշկին (տեղեկացրել է GLUnews-ը):

Այժմ մշակվում է հատուկ ծրագիր, որը հավաքելու և վերլուծելու է խելացի գործվածքի «հաղորդած» տվյալները: Իսկ հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր կլինի նախապես հայտնաբերել դեռևս չխորացած հիվանդությունների ախտանիշերը: Մի խոսքով` մարդն այլևս ստիպված չի լինի բժիշկներին այցելել` մանավանդ հիվանդութ յունների կանխարգելման նպատակով, ինչի մասին շատերը չեն էլ մտածում: Այսուհետ նրանց փոխարեն կմտածի իրենց նոր հագուստը: