Մշակութային ձմեռնամուտի գունապնակին Նորավյուն ներարկումներ


Մեր առկա ստեղծագործական ներուժը նորավյուն ներարկումներով գործնականում հզորացնելու նպատակամղվածությամբ կազմակերպվող հանրապետական տարատեսակ փառատոները կարծես թե արդարացնում են իրենց հետ կապված հույսերը: Նոյեմբերի սկզբին դրանք ի հայտ եկան երաժշտության ասպարեզում` շողարձակելով հատկապես արդի կատարողական արվեստում: Շնորհաշատ վստահությամբ հաստատվող պատանիների ու երիտասարդների հրապարակային առաջին ելույթների անմիջական տպավորությամբ, «Դելփյան խաղեր»-ի հաղթական ղողանջներով… Հետաքրքրված արվեստասերները առանց մասնագիտական հեղինակավոր կողմնորոշման էլ հստակ գիտակցեցին, որ հետագա պետական շարունակական աջակցությամբ նրանցից շատերը կհաստատվեն ու կփայլեն մեծ բեմերում: Նույնը դժվարանում եմ ասել իրենց կամերային ստեղծագործություններով հանդես եկած 29 երիտասարդ կոմպոզիտորների մասին: Ըստ էության, նրանց ներկայացրած փառատոնը Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագոր ծական դարբնոցի սաներին (ի դեպ, նաև այլազգի մի քանի ուսանողների) հանրահռչակող մի ստուգատես էր, որի մասնագիտական քննարկման վերջնահանգումն այդպես էլ չպարզաբանվեց` ստեղծագործական ունակությունների ու բնատուր օժտվածության արժանահավատ տարբերակմամբ: Ասենք, համանման մեկնարկով 3 տարի առաջ մեր մշակութային կյանք մուտք գործեց երիտասարդ թատերաստեղծագործողների (բեմադրիչ, դերասան, բեմանկարիչ) հանրապետական փառատոնը: Սկզբում թողնելով թատերականի շրջանավարտների հանրաքննության տպավորություն` աստիճանաբար ընդարձակեց ընդգրկման շրջանակները: Երկրորդը թատերական խինդով լցրեց Գյումրին, նոր ուշագրավ ներկայացումներով հուսադրեց հայ թատրոնը ապրեցնող երիտասարդների հաստատակամ առաջընթացի նախանշաններով: Նոր անուններ գտնվեցին գործող թատրոններում արդեն հաստատվածների մանրախնամ որոնումներում: Ոմանք, հաջորդ աշխատանքներով, կարճ ժամանակում հասունացման ակնհայտ դրսևորումներով ներկայացան: Սուրեն Շահվերդյանը, Վահան Բադալյանը, Նարինե Գրիգորյանը, Գրիգոր Խաչատրյանը… Երիտասարդ թատերաբեմադրիչների III հանրապետական փառատոնը ամրապնդեց հավատը հայ թատրոնի պատշաճ հարատևության նկատմամբ` մարզային մասնակից ների մայրաքաղաքայինին չզիջող ավեստափայլով: Նունե Խեչումյանն (Վանաձոր) և Լյուդվիգ Հարությունյանը (Գյումրի) պարզապես կախարդեցին թատրոնիմաց հանդիսատե սին Վահե Շահվերդյանի և Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցներում ձևավորված իրենց բեմադրական մտածողության կառուցիկության կոնկրետ հավաստիք նորամուտի յուրահմա ներկայացումներով: Ամենօրյա, հընթացս առավել բուռն ու անկեղծ քննարկումների ընդհանուր տպավորությամբ, նրանք լրջորեն գնահատվեցին թատրոնի փորձառու գիտակների կողմից ևս: Ներգրավված լինելով թատերաերիտասարդության ունակությունները հետևողականորեն բացահայտող այս փառատոնի եռամյա աշխատանքներում` վստահաբար կարող եմ ասել, որ երիտասարդ կոմպոզիտորների նկատմամբ պետական աջակից ուշադրության հետագա խորացմամբ հնարավոր կլինի արդի հայ երաժշտար վեստում նույնպես գտնել ու կայացնել նոր տաղանդաշատ անուններ, որոնցով կհամալրվի մեր ազգային երաժշտության գանձարանը: Հարկավոր է միայն մշտական խնամքով նպաստել նորատունկ շիվերի արմատավորմանն ու փարթամ ծաղկունքին: Հեքիաթից մինչև պամֆլետ ու դրամա.. Երիտասարդ թատերաբեմադրիչների հետաքրքրությունների բազմազանությունն ու ստեղծագործական կարողությունների վարպետացումը ցայտուն երևաց ծրագրային 11 ներկայացումներից շատերում: Սկսած «Օրիորդ Գեներալ»-ից: Դերասանական բազմաշերտ ունակությունների տարբեր դրսևորումներով թատերասեր հանրության համակրանքին արժանացած Նարինե Գրիգորյանը, ով իր բեմադրական տեսիլքի հանդեպ սրել էր հետաքրքրությունը «Երկնագույն երկրագունդ»-ով (ըստ Ցվետաևայի «Վիպակ Սոնեչկայի մասին» երկի), III փառատոնի վարագույրը բացում էր իտալական ժողովրդական «Գեղեցկուհի Ֆանտա Հիրոն» հեքիաթի բեմականացմամբ: Գործողության մեջ դնելով նրբանկատորեն լրացված սյուժետային գծի զարգացումը` Գրիգորյանը, տարիքային սահմանափակության հնարամիտ հաղթահարմամբ, անչար հումորով ու խորհրդանշական պատկեր-կերպարներով, մարդկանց տարանջատող ու թշնամացնող փուչ դրդապատճառների ծաղրաժպիտ հերքումով (սահմանամերձ լեռան վերացման արդյունքում կորսված արձագանքի համար 2 երկրների միջև ծագած պատերազմը), տիկնիկայինի բեմի վրա հյուսում է սիրո հավերժական հաղթանակի իր հեքիաթը: Դերասանախմբի կատարողական տկարությունը, չխաթարելով ներկայացման գրավչությունը, առանձնակի շեշտադրում էր բեմադրական համակարգված մտահղացման գունեղությունը£ Թատերական նոր սերնդի ստեղծագործական համախոհության բացառիկ հաղթափայլով է ներկայանում Սիգարևի «Ֆանտոմային ցավեր» «նոր դրաման» Գրիգոր Խաչատրյանի բեմադրությամբ£ Հովհաննես Թեքգյոզյանի գեղարվեստական թարգմանությամբ մաքրվելով «չեռնուխային» ապարժեքությունից` «Ֆանտոմային ցավեր»¬ը ՀԹԳՄ նորաբաց թատերասրահի հանդիսատեսին կախարդում է գլխավոր ասելիքի համամարդկային շեշտադրությամբ£ Արտաշես Մխիթարյանի, Վահագն Գալստյանի և հատկապես Լուսինե Կոստանյանի բնութագրական դերակերպավորումներով հասցվում խոհազգայական խորը ներգործության` ապահովելով Խաչատրյանի բեմադրահնարքների համարժեք թատերայնացումը£ Փառատոնի հայտնություններից էր Հովհաննես Թեքգյոզյանի «Մետաստազներ» անտիպիեսի թատերաընթերցումը Նունե Խեչումյանի բեմադրական տեսիլքով£ Աբսուրդի յուրօրինակ շաղախով կառուցված դրամատուրգիական հենքը Խեչումյանը «պեղել» էր մանկավարժ հոգեբանի խորաթափանց փորձառությամբ£ Համատարած անտարբերութ յունից կործանվող մարդ արարածի կորստի ցավը հանդիսատեսին էր փոխանցվում ցնորքի և իրականության իրարախառն միջավայրում իրենց հերոսների ճակատագրով անմնացորդ ողջակիզվող դերասանների համախմբված մարմնավորումներով£ Հրաշալի գտնված բեմատարածքում (նկարիչ` Հովսեփ Մեսրոպյան) ներանձնավորման իրենց վարպետությամբ մշտապես ուշադրության կենտրոնում մնացին Թեմուր Աճինյանն (Արեն) ու Համլետ Գյուլզադյանը (Մեշոկ պապի)£ Ալլա Դարբինյանի (Գանգրահեր կին) բեմական հմայքը առանձնակի գրավիչ էր դարձնում զգայացունց բեմապատումը£ ԵԹԿ ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի նորավարտ բեմադրիչ Արմեն Ներսիսյանի «Սիմոն թագավոր» մենաներկայացման անհարթությունների հիմնական «մեղավորը» դրամատուրգ Սամվել Խալաթյանն էր£ Այդուհանդերձ, վաստակաշատ աբելյանցի Վրույր Հարությունյանին հաջողվեց բազմամյա արտիստական փորձառությամբ բեմական կենդանություն պարգևել հայրենազուրկ բոմժակենցաղ հայ մտավորականի անլիարժեք գրական կերպարին, հուզել անձնական դրամայի համազգային ողբերգականությամբ£ Քերոլ Ֆրեշեթի «Ժանը և Բեատրիսը» նորովի հետաքրքրաշարժ է մատուցվում մասնագիտական բարձրագույն կրթությունը դեռևս չավարտած Լուսինե Երնջակյանի «Պահանջվում է տղամարդ» բեմադրությամբ£ Ներկայացման սյուժեի զարգացումը երիտասարդ բեմադրիչը կարողանում է կազմակերպել այնպես, որ կամերայինի զվարթաշունչ խաղաոճում թրծված Լուիզա Ներսիսյանն ու Արշալույս Հարությունյանը գործնականում ի հայտ են բերում դրամատիկական կերպավորման ներթաքույց ունակությունները` զուգախաղի աստիճանական ներդաշնակմամբ հանդիսատեսին դյուրընկալ դարձնում ներանձնական հարաբերությունների խեղաթյուրման չարյաց արմատը հասարակական կեցության ուրվապատկերում£ Վահան Բադալյանին վերապահությամբ կարելի է համարել երիտասարդ բեմադրիչ£ Հասուն վարպետության հայտով ներկայացած «Խելագարի հիշատակարանը» (Գոգոլ), «Արջը» և «Առաջարկությունը» («Չեխով), «Օֆելյայի ստվերների թատրոնը» (Միխայել Էնդե), «Յոթ զգացողությունը» (ըստ Նարեկացու)… վկայում են նրա սեփական գեղագիտության հստակման մասին: Ահա թե ինչու դրան չմերվող նոր աշխատանքը` Օլբիի «Ամերիկյան երազանք»¬ը, քննադատական ընդդիմության ալիք բարձրացրեց նոր գործերում նրա որդեգրած հավատամքի նորահաստատումն ակնկալողների շրջանում£ Դերասանուհի Ժենյա Ներսիսյանի անմիջական նախաձեռնությամբ ծնված այս ներկայացումը Բադալյանի բեմափորձը հարստացրեց տարբեր թատրոնների վաստակաշատ դերասանների հետ համագործակցությամբ£ Ինքնահատուկ բարեկրթությամբ նա ՀԹԳՄ փոքրիկ թատերահարթակում յուրովի միաձուլել էր ներկայացման տիրույթում Կարեն Ջանգիրովի, Ռուզան Գասպարյանի, Գայանե Մկրտչյանի և Հարություն Խաչատրյանի տարատեսակ արտիստական խառնվածքները£ Հնարավորություն տալով խենթ թատերապաշտ Ժենյա Ներսիսյանին հագեցնել բեմի կարոտը` միաժամանակ հաջողել էր բեմական լակոնիկ միջավայրում նրա շուրջ համախմբել մյուս դերակատարներին£ Ցոլակ Մլքե-Գալստյանի «Սանասար և Բաղդասար» պլաստիկ դրաման հատուկ ուշադրության արժանացավ£ «Ոսկե դիմակ» մոսկովյան միջազգային փառատոնի ուսանողական մրցանակին «Արդյո՞ք խենթ եմ ես» աշխատանքով վերջերս իր նորաստեղծ ժամանակակից պարի թատրոնի վստահ առաջընթացը հաստատած բեմադրիչը ուշագրավ ժանրասինթեզով էր խորամուխ եղել ազգային էպոսի հնամենի բովանդակության մեջ£ Գունային և երաժշտական համարժեք լուծումներով, կինոպաստառին ուրվագծվող պատկերների նպատակամետ հավելումներով` Մլքե-Գալստյանը իր թատերախմբի բեմական վարքագիծն ուղղորդել էր այնպես, որ աշխույժ կենդանություն հաղորդեր էպոսի առաջին ճյուղին` ամբողջի հոգեբանական հենքով£ Ջանադիր աշխատասիրությամբ խորացվեն ու հղկվեն ընդհանուր պլաստիկ լուծումները` այս ներկայացումն էլ, կարծում եմ, կհասնի մրցանակվածի ավարտունությանը£ I փառատոնին Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույք»¬ի ներկայացմամբ Դավիթ Հարությունյանը արդեն հավաստել էր գրական նյութի թատերայնացման իր բեմադրական շնորհքի մասին£ Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» դրա նորահաստատումն էր£ 30-ամյա վաղեմության գրական երկը ՊՀԹ բեմում արդիաշունչ մեկնաբանություն էր ստացել£ Կյանքի շեմին կանգնած պատանիների ու աղջիկների փոխհարաբերություններում առաջնայնացված էին մերօրյա տագնապները£ Երաժշտական ու նկարչական (Լիլիթ Ստեփանյան) ձևավորումներով պահպանվում էր դրվագային ներկայացման տեմպոռիթմը£ Արթուր Կարապետյանի և Արա Մաթևոսյանի կոլորիտային մարմնավորումներով, տասներորդցիների` մեկ ընդհանրության մեջ առնված դերակտարումներով կենդանանում էր դպրոցական առօրյան£ Խենթուխելառ պատանեկության հավաքական կերպարն էր բացվում` արտառոց միջադեպի պրիզմայով երևակելով յուրաքանչյուրի մարդկային էության խորին շերտերը, ուսուցանելով ու մտահոգելով, ծիծաղեցնելով ու տրտմեցնելով£ Փոխվել են ժամանակները, նոր հասարակական կեցությունը առերևույթ այլ կերպարանք է ընդունել£ Բայց մարդկային փոխհարաբերությունները պղծող նույն արատներից այդպես էլ չի ազատագրվել£ Նարինե Գրիգորյանի գլխավոր դերակատարմամբ շատերին գրավեց Սաթենիկ Խաչատրյանի բեմադրած «Շան աղջիկը» (Հերնի, «Սիլվիա»)£ Յոն Ֆոսի «Ձմեռը», որով նա ներկայանում է III-ի հանդիսատեսին, կյանքի «կիսակայարանում» հանդիպած կնոջ և տղամարդու փոխհարաբերությունների արտասովոր ընթացքի հոգեբանական խորքերը վերհանելու նպատակն է հետապնդում£ Լիլիթ Ստեփանյանի ձևավորված հնարամիտ միջավայրում, Նարինե Գրիգորյան-Մխիթար Ավետիսյան զուգախաղի ուղղորդմամբ, Սաթենիկ Խաչատրյանը ձգտում է համոզչական զարգացում ապահովել սիրախաղի վերափոխմանը իսկական սիրո£ Կենսական ու բեմադրական փորձի պակասը, սակայն, խոչընդոտում է ասելիքի ամբողջացմանը, կաշկանդում 2 դերակատարների բեմական ներդաշնակ դրսևորումները£ Միանգամայն արդարացվում է պիեսի վերանվանումը` «Չգիտեմ…»£ Ինքը` ներկայացումը բազմապատկում է հարցականների թիվը, որում ջանում են հստակ կողմնորոշվել դերակատարները£ Կարծում եմ, առավելապես նրանց ներքին զգացողութ յուններին պետք է ապավինի բեմադրիչը, կյանքային ու բեմական փորձառությանը, որպեսզի «Չգիտեմ…»¬ին երկար կյանք պարգևի£Կարևորը, որ նա կարողացել է հաղթահարել նախորդ` «Չամուսնանաք պարոնայք… եթե կարող եք» (ըստ Մոլիերի) բեմադրության ինֆանտիլ ծնունդի ընկճվածությունը£ Անսպասելի խանդավառություն առաջացրեց Գյումրիի թատրոնում դերասանուհի Նարինե Սանթոյանի և բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանի համագործակցությամբ կյանքի կոչված «Ինչու էսպես չարացանք» պամֆլետային հնչեղության ներկայացումը£ Դրամատուրգիական առաջին փորձն անող դերասանուհին գտել էր մեր ներկա հասարակական կեցության ամենաբնութագրական կողմերի երգիծահայաց առակապատումի լակոնիկ արտահայտչամիջոցները£ Սկսնակ բեմադրիչը կարողացել էր առանձին մտահղացված դրվագները միահյուսել£ Կիսադատարկ բեմը, որում ենթադրվել էր ստանալ կյանքի կրկեսի պատրանք, լցվում էր մարդկանց ու փողոցային շների կեցության համադրության սարկաստիկ պատկերներով£ Մեկը մյուսից բխվեցվելով` դրանք շան կերպարանքով հանդես եկող դերակատարների ներկայացրած հերոսների մարդկային անհատական տիպական գծերով ավարտուն ամբողջականության էին հասցնում մեր բազմաբարդ ներկայի համապատկերը£ Մանկական ներկայացումներով իր բեմադրական կարողությունների նկատմամբ հավատ ներշնչած Իրինա Հարությունյանի առաջին լուրջ գործն է Ստրինդբերգի «Ֆրյոկեն Յուլիա» դրաման£ Մեր ռուսական թատրոնի առաջատար դերասանուհին կարողացել է ներթափանցել ժողովրդական տոնախմբության բոհեմական մթնոլորտում սկիզբ առած սիրախաղի դրամատիկ սրընթաց զարգացման խորքերը£ Հարազատ մնալով Ալեքսանդր Գրիգորյանի հաստատած գեղագիտությանը` սեփական բեմադրական տեսիլքով կանխորոշել կերպարային հարաբերությունների թատերայնացման ուղիները£ Առաջնախաղը դիտած թատերասերները միաբերան հաստատեցին ֆրյոկեն Յուլիայի դերում Աննա Բալանդինայի ներմուծմամբ ներկայացման կրած որակական բարեփոխումը, որում նկատելի է նաև Անահիտ Գաբրիելյանի (Քրիստինա) ներդրումը£ Հիմա արդեն Երվանդ Ենգիբարյանը չի գոհացնում հանդիսատեսին իր Ժանի նախկին մեկնաբանությամբ£ Նոր ֆրյոկեն-Բալանդինայի հետ զուգախաղը բնականոն պահանջ է հարուցում խորացնելու ստորաբարո այս լակեյի կերպարային նկարագրի արտահայտչականությունը կատարողական ողջ ներուժով£ Այդ դեպքում միայն լիովին կհստակվեն բեմադրական լուծումները` ամբողջացնելով մտահղացման կենդանի թատերայնացումը£ Լիլի Էլբակյանի «Կարմիր լապտերներ»¬ը այդպես էլ «չկամեցան վառվել» փառատոնի շրջանակներում£ Այդուհանդերձ, քննարկումների բարի ավանդույթի վերահաստատ ման ջանադրությամբ անցկացված ամենօրյա բանավեճերում պայծառ լուսարձակեց թատերական նոր սերնդի ներթաքույց կարողությունների հանդեպ իրապատում հույսը£ Հետագա բացահայտումների հանդեպ պետական կայացնող հարաճուն հետաքրքրությամբ անշուշտ կմեծանա թատերահերթափոխի հավաքականությունը£ Ոչ միայն պարզագույն թվաբանական, այլև ուղենշային որակական երկրաչափական պրոգրեսիայով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ