Վրիժառություն... թղթապատկերներից


Իսկապես որ` «Տարօրինակ, տարօրինակ մարդ-արարած». վրեժխնդրությունդ զսպելու փոխարեն զավեշտալի պատժաձևեր ես մոգոնում… Բրիտանական ամենահեղինակավոր` Բի-Բի-Սի ռադիոկայանի հաղորդավարներ Ջոնաթան Ռոսսն ու Ռասսել Բրանդան վիրավորական արտահայտություններ են թույլ տվել սիրված արտիստ Էնդյու Սաքսի հասցեին: Ի պատասխան, Քենթ կոմսության Էդենբրիջ քաղաքի բնակիչները որոշել են այրել զազրախոսների… թղթապատկերները: Իր ավանդական կոստյումով, 7-8 մետրանոց «Ջոնաթանը» գրկել է Ռասսելի գլխով շանը. ահա այս «կոմպոզիցիան» է այրվել ավելի քան 20 հազար հանդիսատեսներին ի ցույց: Ի դեպ, սա նշանավոր անհատների թղթապատկերների խարույկահանության առաջին դեպքը չէ. այդ կերպ «խորովվել» են նաև Սադամ Հուսեյնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոն Պրեսկոտը և քաղաքական ու հասարակական այլ գործիչներ: Այնուամենայնիվ ընդունենք, որ նման «մահապատիժները» մարդասիրական են բոլոր առումներով. վրիժառուները հագեցնում են վրեժի ծարավը, նրանց թիրախում հայտնվածներն էլ զերծ են մնում ֆիզիկական ոչնչացումից…