ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ֆ Արյունարբու սուլթաններից, ցարերից, խաներից ու նրանց կամակատարներից առավել եղկելի են օտար ու սեփական կույր ու խուլ թամաշասերները: Ֆ Արջի ծառայություն, սովորաբար, մատուցում են... աղվեսները: Ֆ Արջի ծառայություն. սպասարկման այս ձևը չունի ո°չ հանգստյան օր, ո°չ արձակուրդ: Ֆ «Արվեստի կատարյալ գործերը գին չունեն». եթե թանկ գներին նայենք, մի՞թե ամենասովորական իրերն էլ վերածվել են արվեստի կատարյալ գործերի: Ֆ Արտադրող կարող է և չլինես. սպառող չլինելն է անհնարին... Ֆ Արտոնություններն ու սահմանափակումներն, ավաղ, գործում են երկակի չափորոշիչներով. ոմանց` միայն արտոնություններ, մյուսներին` սահմանափակումներ ու արգելքներ: Ֆ Աքիլլեսն ընդամենը մի խոցելի տեղ ուներ, բայց և այնպես, խոցվեց: Նրանք, որ, թվում է, ամբողջովին լավ էլ թիրախ են, մնում են անխոցելի: Ֆ Ափերից ելնելիս անգամ` կարելի է և պետք է մնալ... ափերում: Ֆ Ափսոս, որ ժողովրդի իսկական (ներեցեք, նաև` փուչ) զավակները հաճախ հետմահու են ճանաչվում: Ֆ Բազմաթիվ տներ, ամառանոցներ ու առողջարաններ կան, որ ասես օդային ամրոցների են վերածվել. դրանցում պարզապես ոչ ոք չի ապրում... Ֆ Բազմակարծությունը` մի կողմից և կարծիք-տեսակետների բացակայությունը` մյուս կողմից` հաճախ նույնչափ են վնասում գործին: Ֆ Բազմակողմանի մարդը ևս մեկ երես պետք է ունենա: Ֆ Բազմասերիանոց շատ ֆիլմերից այն տպավորությունն ես ստանում, որ դրանց հեղինակներն ունեն շատ դրամ, շատ ժամանակ ու ժապավեն, չունեն, ավաղ, ասելիք: Ֆ Բազում ապաշնորհներ կերազե՞ին, արդյոք, «գորշ միջակություն» պիտակը կրել: Ֆ Բախտի անիվը հնարավո՞ր է վրաքաշ անել կամ յուղել. այդ դեպքում որտեղի՞ց ճարել վրաքաշի անիվը, յուղը: Ֆ Բահի պոչ չդարձավ, չտխրեց. մահակ դառնալ հո կարո¯ղ է... Ֆ Բամբասանքը ոչ միայն շուրթեր, այլև թևեր ունի: Ֆ Բամբասանքի «հիմքով»` որքան մարդիկ են բանսարկվել, դատվել-դատապարտվել, կա՞ն, սակայն, հակառակ փաստեր` բամբասանքի «հիմքով»` արդարացնելու օրինակներ: Ֆ Բանավեճի մասնակիցներն իրենք էլ չզգացին, թե ինչպես դարձան... վիճաբան: Ֆ Բառե¯ր, բառե¯ր, բառե¯ր... Իսկ մեզանից սպասում են նախադասություններ... Ֆ Բառերը ևս շատ ծամծմելուց անհամանում են: Ֆ Բավ է մխանք. կա°մ վառվենք, կա°մ հանգչենք: Ֆ Բավական չէ անընդհատ կրկնել, թե ծագել կամ չենք ծագել կապիկից: Հարկավոր է մարդանա¯լ...

ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ