ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՆՈՐ ՔԱՐՏԵԶ Է ԳԾՈՒՄ


 

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին մի չափազանց «հետաքրքիր» քարտեզ է պատրաստում: Նա հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող կոնֆլիկտի լուծման լավագույն տարբերակն այն է, որ այս երկու պետությունները մտնեն Ռուսաստանի կազմի մեջ` դաշնային շրջանի կարգավիճակով:

- Դաշնային շրջանի ղեկավարությունը բնակչության թվաքանակի պատճառով պետք է տրամադրվի Ադրբեջանին, ղեկավարի տեղակալներ կարող են ընտրվել նաև հայերի կազմից: Եթե Ադրբեջանը և Հայաստանը չհամաձայնեն այդ առաջարկի հետ, ապա Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, ինչպես ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը,- հայտարարել է Վլադիմիր Վոլֆովիչը:

Այն, որ Ադրբեջանն ու Հայաստանը երբեք չեն ելնի իրենց անկախության դեմ և մաս չեն կազմի Ռուսաստանին` աներկբա է, բայց արդյո՞ք Ժիրինովսկին ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը, պատժելով երկու «անհնազանդ» պետություններին, կճանաչի Ղարաբաղի անկախությունը...