ՍԵՐԳՈՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ


 

Ինչպես տեղեկացանք մեր վստահելի աղբյուրներից, «Օրինաց երկրի» քվոտայով գյուղնախարար նշանակված Սերգո Կարապետյանը քարոզարշավի վերջին օրերին հատկապես սկսել է աշխատել ոչ միայն իր «հարազատ», այլև այլ կուսակցությունների համար: Ավելի ճիշտ, նա ՕԵԿ-ի համար բացարձակապես չի աշխատում, իր մտերիմների շրջանում հայտարարելով, թե Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը, միևնույն է, ձայներ չի հավաքելու, իսկ իրեն պետք է ամրապնդել իր դիրքերը: Եվ ահա նախկինում մի քանի կուսակցությունների անդամ եղած Սերգո Կարապետյանն աշխատում է ձայներ բերել թե´ Հանրապետական, թե´ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համար: Ով էլ հաղթի` Ս. Կարապետյանը կասի, որ հենց այդ կուսակցության համար էլ աշխատել է: Այս «հետաքրքիր» մարտավարությունը, ինչպես պարզեցինք, որդեգրել են նաև պետական ոչ քիչ չինովնիկներ, ովքեր իրենց ուժերն այժմ «ծախսում» են հավասարապես:

Ինչպես տեսնում ենք` պաշտոնները պահպանելու գործընթացը ստիպել է մեր շատ պաշտոնյաների լինել հնարամիտ ու «այլասեր»: