Ոչ իշխանական վարքագիծ «Իշխանանոց»-ում 


 

Օրեր առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի բնակչուհի, 26-ամյա Ռուզաննա Ա.-ն հեռախոսով հայտնել է, որ իրեն բռնի ուժով պահում և խոշտանգում են:

Ոստիկանություն հրավիրված կինը պատմել է, որ Գառնի գյուղի հարակից ձորում գտնվող «Իշխանանոց» հացատան սեփականատերեր ոմն Համբիկ և Արայիկ իրեն ծեծի են ենթարկել ու շուրջ երեք ժամ ազատությունից զրկելով` պահել հացատան պահեստում:

Ռուզաննա Ա.-ին դատաբժշկի ուղեգիր է տրվել:

Ձեռնարկվող միջոցառումներն անպայման կպարզեն դեպքի հանգամանքները և «Իշխանանոց»-ի իշխանազանցներն էլ կհայտնաբերվեն: