Ի՞ՆՉ ՊԱՇՏՈՆ Է ՈՒԶՈՒՄ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ


Ինչպես արդեն գիտենք, օրերս մայրաքաղաքի «Տրիումֆ» սրճարանում, որը պատկանում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանը և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ըստ շրջանառվող լուրերի` նրանք շատ բարձր են խոսել: Իսկ մեր աղբյուրներն էլ պնդում են, թե Գագիկ Բեգլարյանը մի քանի անգամ հիշեցրել է, որ ինքը հիմա դարձել է գործազուրկ, մինչդեռ շատ է ուզում, որ իր ներուժն օգտագործեն որևէ պաշտոնում: Թե կոնկրետ ի՞նչ պաշտոն է ուզում Գագիկ Բեգլարյանը` մեր իրազեկ աղբյուրները չեն հստակեցնում, բայց նաև նրանք չբացառեցին, որ հնարավոր է, որ Արմեն Գևորգյանի պաշտոնանկությունից հետո Գագիկ Բեգլարյանը նշանակվի տարածքային կառավարման փոխնախարար...