Մարտիմեկյան դեպքերին դրդող սուտ մարգարեն


Մարտիմեկյան դեպքերն արդեն անցնում են մեր ժողովրդի պատմության մեջ: Բայց այդ դեպքերի ամբողջական նկարագիրը պակաս կլինի առանց սուտ մարգարեի մասին հիշատակման: «Զգո°յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են: Իրենց գործերի°ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող և տատասկից թուզ կը քաղե՞ն: Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառ չար պտուղ է տալիս: Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը` լաւ պտուղ տալ: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում և կրակն է նետւում: Ուրեմն` իրենց գործերի°ց կը ճանաչէք նրանց»: - Զգուշացրել է Հիսուս: (Մատթէոսի Ավետարան): Եվ ահա Մատենադարանի հավաքում ամբիոնից հայտարարում են` Երուսաղեմի հոգևոր վարժարանի նախկին ուսուցիչ Մեհրուժան Բաբաջանյանը Աստծո անունից հայտնում է, թե` Լևոնն է թագավորը դառնալու և «Աստվածային պատգամը» Մեհրուժանի միջոցով լուսաբանվում է մոլորյալ ժողովրդին: Ասում են սուտ այդ մարգարեությունը թերթում էլ է տպագրվել: Իսկ մարտիմեկյան արյունոտ դեպքերից հետո սուտ մարգարեն ոչ թե ապաշխարել, այլ խոստացել է գիրք գրել, բնականաբար, սուտ սուրբ գիրք, մարդկանց և Աստծո հետ վիճարկելու, թե իր սուտ մարգարեությունը իբր ճիշտ էր: Սակայն հայտնի է, որ Աստված միշտ իր խոստումը պահում-կատարում է, եթե որեևէ բան խոստացած է լինում: Ասաց. «Թող լինի լույս: Եվ լույսն եղավ»: Եվ ինչ ասաց` եղավ: Եվ ինչ ճշմարիտ մարգարեների միջոցով խոստացավ ժողովուրդների կյանքում կատարել` կատարեց, և որեւէ մեկին չխաբեց, չդրժեց, չստեց, քանի որ` «Իրենով է ճշմարտությունը» (Հովհան. Ավետարան, գլուխ 1): Իսկ Մեհրուժանի սուտ մարգարեությունը, այսինքն` սատանի որոգայթը ավարտվեց միամիտ, ստին ականջ կախող մարդկանց պառակտումով, միմյանց ատելությամբ, խժդժություններով, տասը հոգու զոհով, բազմաթիվ վիրավորներով, հրկիզումով և թալանով: Բաներ, որ ինչպես հայտնի է` չարից են և որոգայթ և ոչ թե Աստծու սիրո շողարձակում կամ առաջնորդություն: Իսկ որ «Փշերից խաղող և տատասկից թուզ չեն քաղում», այդ հայտնի էր Մեհրուժան սև մոգի դիվական գրքերից էլ, որոնցից ոչ միայն հեղինակն ինքն է դիվահարվել` իր դիվահարությունը միամիտներին որպես Գողգոթա գրել-ներկայացնելով, այլև ծանր հիվանդացել են նաև երեխաներ ու մայրեր: Այս է մեր ժողովրդի միամտությունն ու հավատը. փոխանակ Հիսուսին լսենք և զգուշանանք, սուտ մարգարեներին ենք ականջ դնում և փորձանք թույլ տալիս, քանի որ սուրբ Գիրք չենք կարդում կամ հազվադեպ ենք կարդում: Արդյունքում... մարդիկ զոհվեցին, ոմանք բանտ դրվեցին, ոմանք դիմեցին փախուստի: Իսկ մյուսներն էլ ապշած մինչեւ այսօր հարցնում են միմյանց, թե այս ի՞նչ էր եղավ: «Եվ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եւ անօրինութեան շատանալուց` շատերի սէրը պիտի ցամաքի»: (Մատթէոսի Ավետարան): «Սուտ քրիստոսներ և սուտ մարգարէներ պիտի ելնեն և մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան` Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի: Ահա ձեզ առաջուց ասացի»: (Մատթէոսի Ավետարան): «Ե°ս չեմ ուղարկել նրանց, - ասում է Տէրը, - իսկ նրանք իմ անունից սուտ մարգարէութիւն են անում, միայն թէ կորստի մատնեն ձեզ»: (Երեմիայի մարգարեություն, գլուխ 27): Սուտ մարգարեներ միշտ էլ կարող են լինել, բայց Աստված նախապես է զգուշացրել, թե` մի' լսեք նրանց: «Նրանց դատապարտութիւնը սկզբից յայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանայ»: - Սուտ մարգարեների մասին ասել է Պետրոս սուրբ առաքյալը: Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ Սասունիկ ԹՈՐՈՍՅԱՆ.