ԼՈԼԻՏԱՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԲԵՄԻՑ


Ռուսական շոու-բիզնեսի աստղերից մեկը` Լոլիտան, ում հայկական ծագում է վերագրվում, արդեն հիսուն տարեկան է: Երգչուհին հայտարարել է այն մասին, որ իր տարիքում այլևս դժվար է հանդես գալ բեմում, պարել ու արտիստիկ շարժումներ անել, ուստի ինքը թողնում է բեմը: Նրա երկրպագուները պատրաստվում են ըստ արժանվույն ճանապարհել սիրելի երգչուհուն` կազմակերպելով հրաժեշտի ճոխ արարողություններ: Որոշվել է Էստրադայի թատրոնի հրապարակում տեղադրել Լոլիտայի աստղը: Որոշ երգիչ-երգչուհիներ անմտություն են համարել Լոլիտայի նման վճռականությունը: Մասնավորաբար Նադեժդա Բաբկինան հայտարարել է, որ երգչուհին կորցրել է ձայնն ու հմայքը, այդ պատճառով էլ հեռանում է բեմից: