ԱԼԵՆՏՈՎԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԶՈՀՆ Է ԴԱՐՁԵԼ


Ռուս օսկարակիր դերասանուհի Վերա Ալենտովան, ով աշխարհի կինոսիրողներին հմայել է «Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմում իր դերակատարմամբ, այժմ հայտնվել է ծանր կացության մեջ. նպատակ ունենալով երիտասարդանալ` դերասանուհին դիմել է կոսմետիկ վիրահատության: Սակայն վիրահատությունն անցել է անհաջող, և այժմ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհին չի կարողանում հանդես գալ թատրոնում ու ընդունել հրավերներ կինոյից. նրա դեմքն ամբողջապես այտուցված է, առաջացել են բշտիկներ, որոնք, բժիշկների ասելով, անհնար կլինի բուժել: